Սոցապի թեժ գծի զանգերին չպատասխանելը պատճառ է դառնում ֆիքսված զանգերի թվի նվազման

2018 թվականի մայիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայությունը ստացել է 6553 զանգ: Մայիս ամսին քաղաքացիներն ամենաշատը զանգահարել են ընտանիքի անապահովությանն առնչվող հարցերով: Մեկ ամսվա ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է ավելի քան 2186 զանգ։

Համաձայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ զանգերից 1204 -ը եղել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող հարց, 221 զանգ վերաբերել է երեխաների խնամքին, 150-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 213-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, 407-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 164-ը՝ մայրության նպաստին, 121 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին առնչվող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության համար, որից 251 զանգ ստացվել է ավանդի փոխհատուցման վերաբերյալ, իսկ 162 զանգ ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի ստացած ընդհանուր զանգերից 121-ը եղել է բողոք, որից 21-ը ուղղված է եղել նույն հանձնաժողովի, 22-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժինների, իսկ 78-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների դեմ:

Այստեղ հաշվի առնենք մեկ կարևոր հանգամանք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար ամսից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացված զանգերի թիվը կտրուկ աճել է, ապա գնալով նվազել:

Սույն թվականի հունվար ամսին ստացվել է 5736 զանգ, փետրվարին՝ 7770 զանգ, մարտին ստացվել է 9720, ապրիլին՝ 5409 զանգ եւ մայիս ամսին՝ 6553 զանգ:

ՀԺ-ն երկու օր անընդմեջ թեժ գիծ ծառայության միջոցով փորձեց կապ հաստատել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, սակայն ապարդյուն: Այս դեպքում չենք կարող միանշանակ համարել այն, որ զանգերի թիվն այս ամիսներին գնալով նվազել է, միայն այն պատճառով, որ ըստ այդմ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին լուծում է տրվել:

Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ շատ հավանական է, որ մեր օրինակով, բազմաթիվ քաղաքացիների հրատապ զանգեր անպատասխան են մնում, ու տվյալ պարագայում նմանատիպ հարցերը, բնականաբար չեն էլ հաշվառվում:

Տպել
798 դիտում

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին