Բելգիային նշում են ԱԱ 2018-ի ֆավորիտների թվում, բայց չեն հավատում

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականն աստղալից մյուս ընտրանիներին նախանձելու առիթ չունի: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ֆավորիտների թվում էլ նրա անունը փորձագետները պարբերաբար նշում են, սակայն հիմնական ֆավորիտ ոչ ոք չի համարում: Հիմնականում արտահայտում են մոտավորապես այս միտքը. «Կարող են հաղթել Գերմանիան, Բրազիլիան, Իսպանիան, Ֆրանսիան, Արգենտինան, Պորտուգալիան: Դե Բելգիան էլ կարող է անակնկալ մատուցել»:

G խմբից դուրս գալու համար Բելգիան պայքարելու է Պանամայի, Թունիսի ու Անգլիայի դեմ: Վերջինս նույնպես, այսպես ասած, 2-րդ կարգի ֆավորիտների թվում է: Տեսականորեն Բելգիան ու Անգլիան այս խմբում մրցակցությունից դուրս են ու պարզապես պետք է որոշեն՝ ով է զբաղեցնելու առաջին, ով՝ 2-րդ տեղը:

Բելգիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1930 թ., վերջին անգամ՝ 2014-ին: Լավագույն ցուցանիշը գրանցել է 1986 թ.՝ 4-րդ տեղ:

Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Մարտինես

Հավաքականը գլխավորել է 2016 թ.: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում թիմը ոչ մի պարտություն չի կրել: 9 անգամ հաղթել է: 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի. Հունաստանի հետ խաղացել է 1:1: Գլխավորել է H խումբն ու ԱԱ ուղեգիր նվաճել:

Թիմի աստղը՝ հարձակող Էդեն Ազար

Հավաքականի միակ աստղը չէ, սակայն նրան կարելի է առանձնացնել ԱԱ որակավորման փուլում տպավորիչ ելույթների համար: Այդ հանդիպումներում դարձել է 6 գոլի ու գոլային 5 փոխանցման հեղինակ:

Պանամա

Մունդիալների նորեկ է: Առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության:

Գլխավոր մարզիչ՝ Էրնան Դարիո Գոմես

Հավաքականը գլխավորել է 2014 թ.: Պատմություն է կերտել Պանամային առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելով:

Թիմի աստղը՝ հարձակվող Բլաս Պերես

Պանամայի հավաքականի ամենափորձառու խաղացողներից է: 4 անգամ հանդես է եկել աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում, դրանցում, ընդհանուր առմամբ դարձել է 11 գոլի հեղինակ:

Թունիս

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1970 թ., վերջին անգամ՝ 2006-ին: Խմբային փուլի արգելքը չի հաղթահարել:

Գլխավոր մարզիչ՝ Նաբիլ Մաալուլ

Ազգային հավաքականը գլխավորել է 2017-ի ապրիլին: Նրա հետ 12 տարվա ընդմիջումից հետո թիմը կրկին հայտնվել է ԱԱ-ում:

Թիմի աստղը՝ կիսապաշտպան Վահբի Խազրի

27-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացրել ֆրանսիական «Ռենի» կազմում: Նաեւ առանցքային դեր է ունեցել աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլում:

Անգլիա

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 1950-ին, վերջին անգամ՝ 2014-ին: 1 անգամ դարձել է չեմպիոն: Դա տեղի է ունեցել 1966 թ., երբ առաջնությունն անցկացվում էր հենց Անգլիայում:

Գլխավոր մարզիչ՝ Գարեթ Սաութգեյթ

Գլխավոր մարզիչ է նշանակվել 2016 թ.: Նրա ղեկավարությամբ որակավորման փուլում թիմը գլխավորել է F խումբը եւ առաջին տեղով ԱԱ մասնակցության իրավունք ձեռք բերել:

Թիմի աստղը՝ հարձակվող Հարի Քեյն

Հավաքականի ավագն այս պահին համարվում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: «Թոթենհեմի» աստղն աշխարհի առաջնության որակավորման փուլում 6 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել:

Տպել
849 դիտում

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը