Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիոն ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։ Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: 

Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին:

Կրթություն

2006թ. – 2010թ. Քաղաքագիտության բակալավրիատ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ԵՊՀ

2010թ. – 2012թ. Եվրոպագիտության մագիստրոս, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ

2011թ. -2012թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի վկայական

2013թ. հունվար-2013թ. հունիս Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց, Հանրային կառավարման ծրագիր

2012թ.-2015թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ

2014թ. Քաղաքական դասընթացների Վիշեգրադի դպրոց

2015թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Միգրացիան ՀՀ քաղաքական դիսկուրսում եւ ազգային անվտանգության օրակարգում» թեմայով

2016թ. «Միգրացիա եւ անվտանգություն» թեմայով հետազոտություն Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա 

Աշխատանքային փորձ

2010թ. - 2012թ., 2016թ.– 2017թ. «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից

2012թ. - 2015թ. Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Քաղաքական բաժնի ռեֆերենտ

2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան

2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս

2016թ.– 2017թ. «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպություն, ծրագրերի համակարգող

2017թ.– 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

2018թ. ապրիլ- 2018թ. հունիս «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող

2018 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ սոցիալական գիտությունների բաժին, հրավիրյալ դասախոս 

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ: 

Տպել
1020 դիտում

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ