Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանում է օգտատերերի հարցերին

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է օգտատերերի հարցերին: Առաջին հարցը, որը նա մեկնաբանում է, Պարտադիր կուտակային համակարգի մասին է: Վարչապետը բավական երկար պարզաբանում է համակարգի մասին իր ու կառավարության դիրքորոշումը: 

Հարցեր եղան սահմանին շարունակ զոհեր ունենալու մասին: Վարչապետը նշեց, որ ամեն նման դեպքից հետո իր հանձնարարականը շատ հստակ է՝ անել նորմալ քննություն ու պարզել հանգամանքները: «Ես կիսում եմ ձեր կարծիքը, բայց գիտեմ, որ այս կիսապատերազմական իրավիճակում հնարավոր չէ, որ չլինեն զոհեր: Ցավալի դեպքեր են տեղի ունենում, բոլոր դեպքերն են ցավալի, չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց իմ դիրքորոշումն այսպիսին է, որ մենք անում ենք ամեն ինչ՝ զինվորների կյանքը պաշտպանելու համար»:

Անդրադառնալով ժողովրդի՝ վարկերի ծանրաբեռնվածության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հավատարիմ է մնալու վարկերի բեռը թեթեւացնելու մասին իր տված խոստմանը:

Արագաչափերի եւ տեսախցիկների մասին հարցին պատասխանելով, վարչապետը նշեց, որ այդ վարչական տույժերը պետք է մարդկանց գրպանին համապատասխան լինեն, աշխատավարձերին համարժեք, իսկ եթե տուգանքներն անտեղի են, ապա պետք է բողոքարկել՝ այդ ամենին վերջ դնելու համար:

Վարչապետը օգտատերերից մեկի հարցին պատասխանելով, խոսեց նաեւ հանքերում իրականացվող ստուգումների մասին: Նա նշեց, որ ամեն դեպքում հանքերի շահագործման մակարդակը պետք է բարձրացվի միջազգային սանդղակին համապատասխան: Իսկ ստուգումներն արվեն հնարավորինս թափանցիկ, նաեւ ԶԼՄ-ների անմիջական լուսաբանմամբ ու այնուհետ խախտումները արձանագրվեն կոնկրետ փաստերի հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամտահարկի մասին, նշեց, որ այս պահին իրենց նպատակը եկամտահարկն իջեցնելն է, որպեսզի կուտակայինի բաղադրիչը դառնա 5 տոկոս, եկամտահարկի իջեցման դեպքում նաեւ ստվերային տնտեսությունը կկրճատվի, կավելանան պետական եկամուտները, քանի որ երկրի գլխավոր խնդիրը «փող չկա»-ն է:

Օգտատերերը հարցեր էին ուղղել՝ ուսման վճարների բարձր լինելու եւ զեղչերի սակավության մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հստակ է մի բան՝ ոչ ոք ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումը կիսատ չպետք է թողնի, կրթությունից չպետք է դուրս մնա, զեղչային արտոնությունները բավական քիչ են, բայց վճարների խնդիրները կարելի է լուծել, հետաձգել եւ այլն:

Անդրադառնալով Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելու մասին հարցին, նա նշեց, որ ընդունել է նախագահ Պուտինի հրավերն ու վաղը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է նաեւ աշխատանքային հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Տպել
6926 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող