Չեմ ուզում կարծիք ասել, որ ազդեցություն չունենամ. Ա. Բաբլոյանը՝ պարտադիր կուտակայինի մասին

«Հայկական ժամանակը» ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին, որը տարածվելու է նաեւ մասնավոր սեկտորի աշխատողների վրա:

«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք եւ վերջնական մեր կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- ասաց նա:

Հարցին էլ, որ այս համակարգն իրենց իշխանության օրոք է ներդրվել, արդյո՞ք կաջակցեն, որպեսզի ընդունվի, Բաբլոյանը նշեց. «Կքննարկենք, կորոշենք»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ՝ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար, դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձեւավորվի հետեւյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Տպել
969 դիտում

ԵԿՄ-ում դավաճանություն է եղել. Կոռնիձորի Արոն չի բացառում ԵԿՄ լուծարումը

Վրաստան. միլիարդատիրոջ քաղաքական վերադարձը

Կարեւոր չէ, որ գուցե Մեսսիի վերջին ԱԱ-ն է, խղճահարության ժամանակը չէ. Նիգերիայի մարզիչ

Գյումրու պատմական միջուկում բռնկված հրդեհի հետեւանքով քաղաքացի է այրվել

Իրավիճակ է փոխվել, իմ ցանկությունն է. Հրազդանի քաղաքապետը՝ իր հրաժարականի մասին

«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների

2 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն. ՏԿՏՏ նախարարի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը

Աչքկապոցի չենք անելու, ԱԺ ընտրությունները տեղի կունենան մեկ տարվա ընթացքում. փոխվարչապետ

Սաշիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

Ոստիկանությունը քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Ակնկալում ենք Պռոշյանի համայնքապետի սպանության բացահայտում․ ՀՅԴ-ն՝ գլխավոր դատախազին

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) բերման է ենթարկվել

Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները․ Պյոտր Պորոշենկոն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ՌՈ-ն կհերթապահի «Զվարթնոց» օդանավակայանում՝ մինչեւ զորակոչի ավարտը

Հաշմանդամության կարգից զրկված երիտասարդն ունի սրտի խնդիր. սոցապում դեռ ապակողմնորոշված են

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է

Լոռու մարզպետարանում ազատումներն ու նշանակումները շարունակվում են

Ազգային կինոկենտրոնի կիսատ մնացած ծրագրերն ու ֆինանսական պահանջները. ինչ է անելու Մակունցը