Հրաժարականից չպետք է վախենալ․ Փաշինյանը ճիշտ էր, կեցցե Մանեն

Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակարգին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետեւյալն էր՝  գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, եւ իր այսօրվա բարձր հանրային աջակցությունը օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։

Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։ Մենք կարծում ենք, որ ցավոտ եւ դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում եւս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։

Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։

Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը մենք համարում ենք քաղաքական արժանապատվության եւ քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն  ուղղված էր մեր երկրում տեսակետի եւ կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։

Երբեք որեւէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության եւ հասարակության համար շատ ավելի վտանգավոր է տասնամյակներով ձեւավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
11195 դիտում

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Հայաստան-Գերմանիա. քննարկվում են գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ադրբեջանի ՀՕՊ-ի ստորաբաժանումները «ՕՍԱ» ԶՀՀ-ից մարտական հրաձգություն են իրականացրել

Թեւակոխում են նախընտրական փուլ եւ նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Փաշինյան

Վրաստանում բացահայտել են գործարար Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման գործը

ԱՄՆ-ի ապօրինի ներգաղթյալներն անհանգիստ սպասում են ընտրությունների արդյունքներին

Փաշինյանն Էմիածնում կմասնակցի «Իմ քայլի» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին