Անչափահաս Հայկ Հարությունյանին նկատել են Այնթապում․ որոնումները շարունակվում են

2018թ․ հունիսի 8-ին` ժամը 23.50-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 8-ին` ժամը 17.00-ի սահմաններում, որդին՝ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

ԻՆչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչների կողմից հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հ. Հարությունյանը հեռացել է նշված վայրից։

Հ. Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երեւում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել: 

Ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան որոնողական միջոցառումներ Այնթապ, Նոր Խարբերդ գյուղերում, Նորագավիթ թաղամասում, Երեւան քաղաքում: Անց են կացվել հարցազրույցներ բնակչության շրջանում: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության կողմից հեռուստատեսությամբ լուսաբանվել է Հ. Հարությունյանի անհայտ կորչելու փաստը: 11.06.2018թ. Հ. Հարությունյանի անհայտ կորչելու կապակցությամբ կազմվել է հետախուզական գործ, ինչի շրջանակներում համապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ: 

11.06.2018թ. ժամը 22.50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացի Ա. Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ անչափահաս Հ. Հարությունյանի արտաքինով նման մի երեխայի մի քաղաքացի նկատել է Արագած գյուղից Ծաղկալանջ գյուղ տանող ճանապարհին:

Ներկայումս հիշյալ եւ հարակից տարածքներում իրականացվում են որոնողական աշխատանքներ։ 

Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:

Տպել
13901 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով