Պարգևատրումներից փող է ստացել․ հետախուզվում է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենը

Որոշում է կայացվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 16-ին Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի» նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ազիզյանը, զբաղեցնելով Երեւանի «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի»  տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք աշխատակիցների դրամական պարգեւատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգեւատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, եւ հայտարարել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ռուզաննա Ազիզյանին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
2899 դիտում

Խաղաղության և հաղթանակի ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են

Կառավարությունն ու ԿԳ նախարարությունը բուհերի խորհուրդներում նոր անդամներ կունենան

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Բողոք չունենք. Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

Ինչպե՞ս են լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները. մանրամասնում է Սրբուհի Ղազարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Զորակցեք ու աջակցեք ՀՀ նոր եւ ժողովրդական կառավարությանը. կոչ Եվրամիության կառույցներին եւ միջազգային հանրությանը

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երեւանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար