Արցախի ու Հայաստանի նախագահներն այցելել են ազատամարտիկների այգու շինհրապարակ (լուսանկար)

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»: 

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաեւ Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Տպել
467 դիտում

ՊՆ պարենի ու ռազմամթերքի նոր խմբաքանակ՝ Մ. Գրիգորյանի «Արա Լեռ»-ի առանձնատանը (տեսանյութ)

Ըստ տեղեկությունների՝ Մխիթարյանին Երեւանում ամենուր ուղեկցում է հայտնի գործարարի դուստրը

ԵԿՄ-ում դավաճանություն է եղել. Կոռնիձորի Արոն չի բացառում ԵԿՄ լուծարումը

Վրաստան. միլիարդատիրոջ քաղաքական վերադարձը

Կարեւոր չէ, որ գուցե Մեսսիի վերջին ԱԱ-ն է, խղճահարության ժամանակը չէ. Նիգերիայի մարզիչ

Գյումրու պատմական միջուկում բռնկված հրդեհի հետեւանքով քաղաքացի է այրվել

Իրավիճակ է փոխվել, իմ ցանկությունն է. Հրազդանի քաղաքապետը՝ իր հրաժարականի մասին

«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների

2 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն. ՏԿՏՏ նախարարի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը

Աչքկապոցի չենք անելու, ԱԺ ընտրությունները տեղի կունենան մեկ տարվա ընթացքում. փոխվարչապետ

Սաշիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

Ոստիկանությունը քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Ակնկալում ենք Պռոշյանի համայնքապետի սպանության բացահայտում․ ՀՅԴ-ն՝ գլխավոր դատախազին

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) բերման է ենթարկվել

Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները․ Պյոտր Պորոշենկոն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ՌՈ-ն կհերթապահի «Զվարթնոց» օդանավակայանում՝ մինչեւ զորակոչի ավարտը

Հաշմանդամության կարգից զրկված երիտասարդն ունի սրտի խնդիր. սոցապում դեռ ապակողմնորոշված են

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է