Մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել Սասնա ծռերին ծեծի ենթարկած փոխգնդապետին

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ բռնություն կիրառած ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղազարյանին։

Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարն, ըստ հաղորդագրության, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին` հայտնած դժգոհության համար պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարված դեպքի մասին 2017թ.-ի հուլիսի 29-ին իրենց պաշտպաններին հայտնել էին «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ու Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Երբ Գագիկ Եղիազարյանը պահանջել էր, որպեսզի իր ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն, նա 10 այլ ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծել նրան։

Նույն միջադեպի ժամանակ Մխիթար Ավետիսյանը դիմել է փոխգնդապետ Ղազարյանին եւ ասել է՝ նայեք, տեսեք, եթե խնդիր չկա, լուծեք այս հարցը (խոսքը Արեգ Կյուրեղյանի ձեռքից վերցրած գրության մասին է), այդ պահին փոխգնդապետը հրել էր, գցել Ավետիսյանին, մյուսներն էլ քարշ տալով տարել էին նրան։

Տպել
12418 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան