Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրի շրջանակում պահպանում է առաջին հորիզոնականը. Պուտին

Երկօրյա պաշտոնական այցով ՌԴ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական սերգեյ Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար  Մաքսիմ Օրեշկինը:Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ:

«Մենք արդեն հանդիպել են Սոչիում։ Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համագործակցության ուղղությունների մեծ ծավալը` մեր հանդիպումները կրկին պահանջված են լինելու: Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 30%–ով։ Մեծ մասամբ դա տեղի է ունեցել հայկական գյուղատնտեսական մթերքի ռուսական շուկա մատակարարումների հաշվին», –ասել է ՌԴ նախագահը։

Դրական տնտեսական արդյունքի է բերում նաև այն, որ Հայաստանը միացել է ԵԱՏՄ–ին։ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ընթանալ փոխներգործության զարգացման ուղղությամբ։

Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ու շարունակել. «Մենք առաջին անգամ հանդիպել էինք 1 ամիս առաջ, հատկանշական է, որ  երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ ուղիղ 30 օր անց: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն, համոզված եմ, որ կշարունակեն առանձնահատուկ մնալ հետագայում էլ: Մենք հույս ունենք դրական եւ կառուցողական երկխոսության, եւ այդպես էլ կա, կարծում եմ, դա զգում են անեւ 2 ժողովուրդները»:

Տպել
1769 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի