ՄԱԿ-ում ներկայացվել է ՀՀ օրինակը` կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում

13/06/2018 schedule20:24

Հունիսի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում կայացավ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսավորմանը նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որի շրջանակներում որպես բանախոս ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը:

ՀՀ Ա նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, միջոցառմանը ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման գործողությունների համակարգման գրասենյակի և Դագ Համարշոլդի հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի արդյունքները` քննարկումների կենտրոնում պահելով երեք երկրների՝ Հայաստանի, Ինդոնեզիայի և Քենիայի փորձը զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի ֆինանսավորման նորարար, ոչ ավանդական մոտեցումները գործնականում կիրառելու և որդեգրելու առումով: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015թ. կայուն զարգացման նպատակների ընդունումից ի վեր Հայաստանում իրականացվող ֆինանսական նախաձեռնություններում նկատվում է երկու հիմնական միտում` սոցիալական ձեռներեցության ձևավորում և ավանդական բարեգործական գործունեությունից անցում դեպի հանրօգուտ ներդումների ծրագրեր:

Միջոցառման մասնակիցները քննարկեցին ՄԱԿ-ի դերը կայուն զարգացման նպատակների համար նորարար մոտեցումներ մշակելու գործում, հիշատակելով Հայաստանի յուրահատուկ օրինակը՝ ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում, որտեղ մասնավոր և հասարակական հատվածի միջև համագործակցության ձևափոխումը տվեց համապատասխան դրական արդյունք և ստացան համընդհանուր ճանաչում:

Բանախոսների կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի նախկին մշտական համակարգող, ներկայումս ՄԱԿ-ի ԿԶՆ Համատեղ հիմնադրամի ավագ խորհրդատու Բրեդլի Բուզետոն, «Ֆինանսների փոխակերպում» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրեա Արմենին, ՄԱԿ-ի զարգացման կապիտալի հիմնադրամի ներկայացուցիչ Էսթեր Պան Սլոնը, ՄԱԶԾ ներկայացուցիչ Գեյլ Հարլին, Դագ Համարշոլդի հիմնադրամի ղեկավար Լիզա Օրենիուսը։

Տպել
601 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան