Ի՞նչ արած. արտահերթ ընտրություններ չեն լինի

14/06/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 11-ի համարում

- Պարոն Մանուկյան, ի՞նչ անհրաժեշտ գործոն է բացակայում Հայաստանում, որ այդպես էլ հնարավոր չի լինում իրականացնել ընդդիմության խոստացած հեղափոխություն-իշխանափոխությունը:

- Երբ Հայաստանը դառնում էր անկախ պետություն, որոշակի քանակի ժողովրդավարություն կար, որը պետք էր զարգացնել։ Մենք դա չկարողացանք անել, ու Հայաստանն այսօր վերաճել է արեւելյան պետության: Իսկ նման կարգի պետության օրենքներով ով ավելի արեւելցի է, նա էլ ավելի մեծ հաղթանակների է հասնում: Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի արեւելցի էր, նա վերցրեց իշխանությունն իր ձեռքը եւ արդեն եղած արատավոր ավանդույթներն ամրապնդեց ու զարգացրեց արեւելյան իշխանավարության ուղղությամբ։ Ուստի, այսօր մենք ապրում ենք տիպիկ արեւելյան պետության մեջ:

Եւ այս կարգի պետությունում ժողովրդավարություն հաստատելու համար մենք կրկին կանգնած ենք երկու հնարավորության առջեւ. կա՛մ պետք է լիներ իշխանություն, որը գիտակցելով, որ սա կործանարար ճանապարհ է թե՛ երկրի ներքին կյանքը զարգացնելու եւ թե՛ արտաքին աշխարհին ընկալելի լինելու համար, ինքը փորձեր վերեւից իրականացնել  ժողովրդավարություն, ինչը չենք տեսնում: Եւ կա՛մ կա երկրորդ տարբերակը՝ դա կատարվեր ժողովրդի կողմից հեղափոխության միջոցով։ Սակայն այդ տիպի հեղափոխությունները, երբ նույն գաղափարները, իհարկե, կեղծ ձեւով հռչակված են նաեւ իշխանությունների կողմից, հնարավոր են միայն ընտրությունների ժամանակ։ Ուստի, եթե Հայաստանում ցունամիի բնույթի դեպքեր չկատարվեն, որը մեր ժողովրդի կամքից անկախ լինի, ապա իշխանությունը փոխելու համար դժվար թե նորից համաժողովրդական ալիք բարձրանա: Ու այս վիճակը, ըստ իս, կգնա եւ կհասնի մինչեւ 2007-2008-ի հերթական ընտրությունները։

- Այսինքն, մենք ավելի «արեւելք» ենք, քան Ղրղզստա՞նը:

- Մի մոռացեք, որ Ղրղզստանում դեպքերը տեղի ունեցան ընտրությունների ժամանակ: Եւ հետո, ինչքան էլ մենք դժգոհ լինենք, ակնհայտ է, որ Հայաստանում կայացել են որոշակի ինստիտուտներ, բիզնես, ինչպես նաեւ շատ մեծ նշանակություն ունի, որ տարեկան մեկ միլիարդից ավելի գումար է դրսից մտնում երկիր: Ուստի, այն ամենաակտիվ շերտը, որ պետք է պայքարեր, մասամբ գոհացած վիճակում է։ Դրանից բացի, ես այն կարծիքին չեմ, որ մեզ պետք է իշխանափոխության այն տեսակը, որը տեղի ունեցավ Ղրղզստանում, որովհետեւ նման դեպքում հնարավոր է ունքը շտկելու փոխարեն աչքը հանել: Հայերն այդ առումով շատ ավելի զգույշ են: Դրանից բացի, միշտ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մեր առջեւ դրված է Ղարաբաղի պրոբլեմը, եւ բոլոր այս շարժումների մեջ Ղարաբաղի ֆակտորը, գիտակցված թե անգիտակից վիճակով, առկա է:

- Դուք բազմիցս խոսել եք նաեւ հասարակության ֆակտորի մասին, որը նույն էնտուզիազմով քծնում է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը: Այդ պրոբլեմը ե՞ւս ազդում է հնարավոր պրոցեսների վրա:

- Ես չեմ կարծում, որ որպես ժողովուրդ մենք ավելի վատն ենք ու չենք կարողանում պայքարել մեր իրավունքների համար։ Ես գտնում եմ, որ մենք մի ժողովուրդ ենք, որ բազմաթիվ հասարակական հիվանդություններ եւ թերություններ ունի, բայց որը կարող է պայքարել ժողովրդավարության համար։ Պրոբլեմը ժողովրդի մեջ չէ. ժողովուրդը պայքարեց ու իր պայքարի արդյունքները հանձնեց ինչ-որ մարդկանց: Ժողովրդին դժվար է ամեն անգամ ասել, թե դու հեղափոխություն արա, որ քո միջոցով ինչ-որ մարդիկ գան իշխանության, ուզուրպացնեն իշխանությունը, բայց հետո դու նորից պետք է հեղափոխություն անես: Ես ժողովրդին չէ, որ մեղադրում եմ. ես մեղադրում եմ այն մարդկանց, այդ թվում նաեւ ինձ, ում ժողովուրդը վստահել էր, որ ինչ-որ բան անեինք, բայց չստացվեց: Ոմանց մոտ չստացվեց չարամտորեն՝ իրենց շահի համար, ոմանց մոտ էլ չստացվեց տարբեր պատճառներով: Ուստի, այս պայմաններում հասարակությունը հենց այդպիսին էլ պետք է լիներ։ 

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ այսօր չկա գաղափարական ընդդիմություն, որն իրական այլընտրանք ներկայացնի իշխանությանը:

- Եթե խոսենք գաղափարներից, ապա Հայաստանում բազմաթիվ գաղափարներ կան, եւ բոլոր կուսակցությունները գրեթե նույն բանն են ասում: Սակայն, եթե այդ կուսակցությունների ասածներին շատ ավելի լուրջ նայենք, ապա ընդդիմադիր քիչ ուժեր կան, որոնք ունեն գաղափարական հենք: Եւ դրանից բացի, վերջին ժամանակների բոլոր գործընթացները ժողովրդին տարան հիասթափության, ու նա, թացն ու չորը խառնելով իրար, դեռ փորձում է կողմնորոշվել: Կա նաեւ մեկ լուրջ խնդիր. ժողովուրդն, այնուամենայնիվ, իրեն խաբված է զգում, որովհետեւ գնացել է մարդկանց ետեւից, որոնք չեն ունեցել այն պոտենցիալը, ինչը ժողովուրդն ակնկալել է նրանցից: Ուստի, երբ հիմա վեր են կենում ու խոսում են հեղափոխություններից, ես այնքան էլ դրա  կողմնակիցը չեմ, որովհետեւ հասունացման, թացը չորից վերջնականապես զատելու ժամանակ է պետք ժողովրդին: Այսօր ընդդիմության դաշտում հենց այդ զտումն է գնում, եւ դա շատ լավ է: Ի վերջո, պետք է հասկանալ, որ կեղծ աստվածներով եկեղեցի չես կառուցի: 

- Այդուհանդերձ, հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանադրական հանրաքվեն դառնա երկար խոստացված իշխանափոխության սկիզբը:

- Սահմանադրության հանրաքվեի դեպքում եւս ամեն ինչ միանշանակ չէ: Եթե իշխանություններն անեն այն փոփոխությունները, որոնք պահանջում են եվրոկառույցները, ես անձամբ, որ շատ կուզենայի սահմանադրական հանրաքվեն վերածել Քոչարյանի վստահության հանրաքվեի, չեմ կարողանա անհրաժեշտ էներգիայով պայքարել, որովհետեւ անընդհատ պետք է մտածեմ, որ իշխանություններն ինչ-որ բան, այնուամենայնիվ, արել են: Իսկ եթե չանեն այդ փոփոխություններն ու է՛լ ավելի ուզուրպացնեն իշխանությունը, բնական է, որ ժողովրդի եւ ընդդիմության անկեղծ պոռթկումը շատ ավելի մեծ կլինի: Արհեստականորեն որեւէ պրոցես հրահրել հնարավոր չէ:

Եթե չկա ներքին իրական էմոցիա, որ դու չես հանդուրժում այս վիճակն ու ուզում ես ինչ-որ բան փոխել, այլ կա ուղղակի էմոցիա, որ ուզում ես գալ իշխանության՝ դա շատ քիչ է, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Այդուհանդերձ, ես այս ժամանակաշրջանը եւս բարենպաստ եմ համարում, որովհետեւ արհեստականորեն ուռճացված բարձունքներն իջնում են, գնում է իրական արժեքների վերագնահատում, եւ պրոցեսները դառնում են ավելի խորքային: Խորքային այդ պրոցեսներից բխող փոփոխությունները շատ ավելի ֆունդամենտալ են լինելու Հայաստանի համար, քան դեմ-դիմաց կանգնելն ու իրար խփելը:

- Իսկ եթե իշխանությունն ինքը, իշխանափոխությունը ներքեւից կանխելու համար, սկսի ռեֆորմներ իրականացնել վերեւի՞ց:

- Ռեֆորմներ իրականացնել կարող է միայն այն ուժը, որի ձեռքին է կենտրոնացված իշխանությունը. այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն Քոչարյանի մտածողությունն ուրիշ է, նրա  իդեալը Ադրբեջանում ժամանակին հայտնի սովխոզի մի նախագահ էր, որն այդ սովխոզը բռի մեջ էր պահում: Քոչարյանն ինքն իրեն զգում է սովխոզի այդ նախագահի կարգավիճակում եւ գիտի, որ բրիգադիրների հետ պետք է լինել խիստ: Ու  երբ նա ասում է` հզոր ղեկավար, նա մոտավորապես սովխոզի այդ նախագահին է պատկերացնում: Ես համոզված եմ, որ Քոչարյանն ինչ անում է, վստահ է, թե ճիշտ է անում: Ուստի, եթե ինքը նման վստահություն ունի, ի՞նչը պետք է նրան դրդի ռեֆորմների:

 - Ընդդիմության առավել արմատական թեւը վստահաբար պնդում է, որ Հայաստանում լինելու են արտահերթ ընտրություններ: Ընդդիմադիր մեկ այլ ճամբարում էլ՝ ՀՀՇ-ում, այն կարծիքին են, որ ընտրությունները լինելու են հերթական: Դո՞ւք ինչ եք կարծում:

- Ես էլ եմ կարծում, որ ընտրությունները լինելու են հերթական: Իհարկե, կանխագուշակել միջազգային պոռթկումները ես չեմ կարող, բայց, դատելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներից, ես չեմ տեսնում այն դեպքերը, որ կարող են բերել արտահերթ ընտրությունների:

- Մոտ օրերս տեղի է ունենալու ԱԺՄ համագումարը: Հնարավո՞ր են ԱԺՄ-ական անակնկալներ: 

- Ընդդիմության դաշտում ընթացող զտման պրոցեսներին մենք չեն տալու մյուսների հետ միանալու կամ արդեն միացածներից անջատվելու կազմակերպչական ձեւ: Մի քանի տարի է ԱԺՄ-ն քայլում է ուրիշների հետ՝ իր վրա չվերցնելով մեծ պատասխանատվություն: Բայց հիմա մենք զգում ենք, որ եթե մեզ վրա չվերցնենք պատասխանատվություն հնարավոր փոփոխությունների համար, ապա դրանք դժվար թե լինեն:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1668 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան