ԱԺ-ում խստացվում է ատեստովորման կարգը. աշխատակազմը խուճապի մեջ է

Հայաստանի Ազգային ժողովում աշխատակիցները վարչության, բաժնի պետերի եւ առաջատար մասնագետների մակարդակով խուճապի մեջ են: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում անցկացվելիք ատեստավորումներն անցկացվելու են խստացված վերահսկողությամբ: Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությանը չի բավարարում աշխատակազմի որոշ աշխատակիցների կարգապահությունն ու մասնագիտական որակաները: ՀԺ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը խիստ տոնով նշել է, որ լավ աշխատանքը չի սկսվում եւ ավարտվում ժամանակին աշխատանքի գալ-գնալով: Ուստի, չի բացառվում, որ Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում կադրային ջարդ սկսվի:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց, որ ատեստավորման մեջ արտառոց ոչ մի բան չկա: Այն շարունակական գործընթաց է, որը յուրաքանչյուր պետական աշխատող անցնում է երեք տարին մեկ անգամ:

«Ատեստավորման արդյունքում ստուգում ենք աշխատողի մասնագիտական կարողությունները: Օրենքի համաձայն՝ պետական աշխատողները յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ պետք է անցնեն ատեստավորում: Սա անդադար ընթացող գործընթաց է: Եթե պետական ծառայողի երեք տարին լրացավ, ապա ողջամիտ ժամկետներում նա պետք է ենթարկվի ատեստավորման: Ատեստավորումը ոչ սկսվել է եւ ոչ էլ ավարտվել»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնալով աշխատանքից ազատվողների մասին տեղեկություններին, Արսեն Բաբայանն ասաց, որ արդյունք չտվող աշխատակիցները հեռացվելու են:

«Անարդյունավետ բոլոր աշխատողներն ազատվելու ենք աշխատանքից: Դա եղել է աշխատակազմի վաղուց որդեգրած քաղաքականությունը, որ ոչ արդյունավետ աշխատողները չեն լինելու ԱԺ աշխատակազմում»:

Տեղեկություններ կան, որ ատեստավորումը լուրջ խստացվելու է: Անգամ այն տեսանկարահանվելու է, քանի որ նախկինում գործել է ձայնագրման մեթոդը եւ ինչպես ԱԺ աշխատակազմի մեր աղբյուրը փոխանցեց՝ շատերը վարժ կարդացել են հարցերի պատասխանները: Ինչպես նաեւ չեն լինելու զիջումներ, ներումներ եւ երկրորդ շանսի հնարավորություն:

«Ես չգիտեմ՝ ինչ զիջումների մասին է խոսքը: Ցանկացածը պետք է լինի օրենքի եւ ողջամտության սահմաններում: Զիջում ասելով չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեք, աչքփակոցի չի լինելու»,- վստահեցրեց Արսեն Բաբայանը:

Հունիսի 22-ին ԱԺ աշխատակազմի որոշ աշխատակիցներ հերթական ատեստավորումն են անցնելու: Բաբայանը հույս հայտնեց, որ ազատվողներ չեն լինելու, սակայն նշեց, որ արդեն կարգապահական տույժի ենթարկվողներ են եղել:

«Անցած շաբաթ ունեցել ենք երկու կարգապահական տույժ՝ մեկ նկատողություն, մեկ՝ խիստ նկատողություն: Դա եղել է աշխատանքից ուշանալու պատճառով: Աշխատանքի ներկայանալու կարգապահությունը թիվ մեկ պայմաններից է, բայց բնականաբար միայն սա քիչ է եւ պետք է լինի մասնագիտական որակավորում: Մասնագիտականն էլ հենց ստուգվում է ատեստավորման միջոցով, ինչպես նաեւ ընթացիկ հանձնարարականներով: Իհարկե, կան աշխատակիցներ, որոնցից կարելի է դժգոհել»,-ասաց աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

ՀԺ-ն մի քանի օր առաջ գրել էր ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման բաժնի արդեն նախկին պետ Վահե Դանիելյանի աշխատանքից ազատվելու մասին: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը ցանկացել է ծառայողական քննություն սկսել, երբ Դանիելյանը միացել է համաժողովրդական շարժմանը եւ հրապարակավ հայտարարություն արել այդ մասին: Արսեն Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ պատճառով ԱԺ-ից որեւէ մեկն աշխատանքից չի ազատվել:

«Ծառայողական քննություն չի իրականացվել: Ազգային ժողովի պետական ծառայողները օրենքով սահմանված քաղաքական զսպվածության պահանջ ունեն: Հայտարարությունը, որը հրապարակային արվել է ֆեյսբուք սոցիալական կայքում, իր մեջ առերեւույթ պահել է քաղաքական զսպվածության խախտման հատկանիշներ: Վահե Դանիելյանի անմիջական ղեկավարի՝ վարչության պետի կողմից ներկայացվել է զեկուցագիր եւ բաժնի նախկին ղեկավարին առաջարկվել է բացատրագիր ներկայացնել: Պարոն Դանիելյանը բացատրագիրը ներկայացրել է, որի արդյունքում ծառայողական քննություն չի իրականացվել: Նույնը իրականացվել է մեկ այլ աշխատողի նկատմամբ, որը եւս առերեւույթ քաղաքական հայտարարություն էր արել: Ուումնասիրությունները ցույց են տվել, որ չկա կոնկրետ քաղաքական ուղղվածություն եւ քաղաքական զսպվածության խախտումը չի հիմնավորվում: Ասեմ, որ Վահե Դանիելյանը մեր լավագույն աշխատողներից մեկն էր եւ ԱԺ աշխատակազմը Վահե Դանիելյանի ազատումը ափսոսանքով է ընդունում, բայց տեղափոխումը՝ մեծ ուրախությամբ»,- ասաց Բաբայանը:

Վահե Դանիելայնը մեզ հետ զրույցում եւս ասել էր, որ ԱԺ-ից հեռացել է սեփական դիմումի համաձայն: Նա այժմ աշխատում է կառավարության աշխատակազմում: Մյուս աշխատակիցն էլ, Արսեն Բաբայանի փոխանցմամբ, շարունակում է աշխատել խորհրդարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:  

Բացի այս՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկ փոփոխություն էլ է եղել: Հունիսի 12-ից լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը ղեկավարում է Կնյազ Սարոյանը: Նրա հետ կնքվել է պայմանագիր՝ 6 ամիս ժամկետով՝ օրենքի շրջանակներում, իսկ դրանից հետո, Բաբայանի փոխանցմամբ, հայտարարվելու է մրցույթ տվյալ վարչության ղեկավարի թափուր պաշտոնի համար:

Արսեն Բաբայանն էլ ապրիլի 9-ից է զբաղեցնում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Բացի այս՝ նա նաեւ վերահսկում է մի քանի բաժին: Բաբայանից տեղեկացանք, որ նա համակարգում է ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման, իրավական սպասարկման, քաղաքացիների ընդունելության և նամակների ստորաբաժանումները, ինչպես նաև ընդհանուր բաժինը։

«Ինձ չի վստահվել 3-4 բաժին: Իրականում աշխատակազմի ղեկավարի տեղակալների գործառույթները հենց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգումն է: Յուրաքանչյուր տեղակալ իր ոլորտային համակարգման պարտականությունն ունի: Մի քանի ստորաբաժանում ես եմ համակարգում, մի քանիսը մյուս տեղակալն է համակարգում»,- եզրափակեց նա:

Տպել
8857 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան