Էջմիածինցին խնդիր ունի. ինչու է քրեական հեղինակություն Դոն Պիպոն փողոց դուրս եկել

Այս պահին Էջմիածնում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Ցուցարարների մեջ է նաեւ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն): Քիչ առաջ նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի մի քանի օր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արած հայտարարությանը, թե իբր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցանկանում էր դատեր Արթուր Ասատրյանին, իսկ Մանվել Գրիգորյանը չի թողել, Ասատրյանը ասաց. «Այդ հարցը կարող եք պարոն Գասպարյանին տալ եւ նա հստակ կպատասխանի: Առաջինը, որ պարոն Գասպարյանը այն տղան չի, որ ինչ-որ մեկը զանգեր, իրեն ասեր, թողեք կամ մի թողեք` ճանաչելով նրան: Երկրորդ, ժամանակը կգա եւ բոլոր ստերը դուրս կգան ջրի երես», - ասել է Ասատրյանը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել Մանվել Գրիգորյանի հետ, Ասատրյանը պատասխանեց. «Ես Մանվել Գրիգորյանին ընդամենը ճանաչել եմ, մեր երկրի կայացման մեջ գործունեության ժամանակ եւ տարիներ շարունակ այս խեղճ ժողովրդին կեղեքելով: Հազարավոր մարդիկ եկել են մեր տուն, բայց քանի որ նրա հետեւին կանգնած է եղել պետական լծակ, նրան չեն կարողացել ոչ մի բան անել: Այսօր չունի նա այդ լծակը, տեսնենք ո՞նց պիտի շարունակի», - ասաց Ասատրյանը:

Հարցին, թե հենց դրա համար որոշվե՞ց հենց հիմա անցկացնել հանրահավաքը, Ասատրյանը պատասխանեց. «Ես չեմ որոշել, ժողովուրդն է որոշել, ես նրանցից մեկն եմ»:

«Ես ոչ մի թեկնածու չունեմ եւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ էլ մտնելու եմ քաղաքականության մեջ, մի խառնեք ինձ նրանց», - ասաց Ասատրյանը:

Հարցին, եթե քաղաքացիները պահանջեն, որ նա դառնա քաղաքապետ, կհրաժարվի՞, Ասատրյանը պատասխանեց. «Անպայման, որովհետեւ քաղաքապետ դառնալու համար պետք է քաղաքական ճանապարհ անցած լինեք, իսկ ես քաղաքական ճանապարհ չեմ անցել, ես քաղաքագետ չեմ: Ես ասեցի՝ ընդամենը կարող եմ օգնել սպորտին, սպորտսմեններին, իմ անցած ճանապարհով կարող եմ օգնել ժողովրդին, բայց ոչ թե քաղաքականությամբ: Այն մարդիկ, ովքեր չեն զբաղվել քաղաքականությամբ, իրավունք չունեն. զբաղվեցին 25 տարի, տեսանք՝ ինչ եղավ», - ասաց Ասատրյանը:

Հարցին, թե ի՞նչը առիթ դարձավ, որ նման բողոքի ալիք բարձրացավ իր մոտ եւ որոշեց հիմա պայքարել ու դուրս գալ փողոց, արդյո՞ք թավշյա հեղափոխությունն է նպաստել, Ասատրյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ենք անձնականացնում, ինչո՞ւ ինձ մոտ, տարիներ շարունակ դուք եք արձագանքել Էջմիածնի խնդիրների մասին: Ես ամենաշատ խնդիրների մասին ձեզնից եմ տեղեկացել, օտարության մեջ ապրելով՝ տեսել եմ՝ ինչ է կատարվում, այդքանը»:

Ասատրյանը նշեց, որ հիմա է բողոքի ձայն բարձրացվում, քանի որ պետական լծակները եւ հովանավորները այլեւս չկան:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հետագայում մշտական բնակություն հաստատի Էջմիածնում, Ասատրյանը ասաց՝ այդ հարցին հաջորդ անգամ կպատասխանի:

«Ես անձնական խնդիրներ չունեմ, մի անձնականացրեք: Էջմիածինցին ունի այսօր ազատության խնդիր, մի ժամ շուտ նա էլ է ուզում ազատվել այդ խնդրից», - այսպես պատասխանեց Ասատրյանը այն հարցին, թե անձնական խնդիրներ ունի, դա՞ է պատճառը:

Տպել
4427 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ