Ռուսաստանը ԱԱ 2018-ի բացման խաղում ջախջախեց Սաուդյան Արաբիային

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության բացման խաղում ուրախացրեց իր երկրպագուներին: Քիչ առաջ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում խոշոր հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Մրցակցին հաղթեց 5:0:

Ռուսները հանդիպումն ակտիվ սկսեցին եւ հենց սկզբից ուզում էին ցույց տալ՝ ով է տանտերը: Նրանց ջանքերն առաջին անգամ գոլի վերածվեցին 12-րդ րոպեին: Աչքի ընկավ Յուրի Գազինսկին:

24-րդ րոպեին ռուսների տրամադրությունը փչացրեց Ալան Ձագոեւի վնասվածքը: Նա չկարողացավ շարունակել հանդիպումը, սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի: Փոխարինման մտած Դենիս Չերիշեւն իսկական հերոս դարձավ: Նրա շնորհիվ ռուսները հաշիվն իրենց համար ավելի հարմարավետ դարձրին առաջին խաղակեսի վերջում: Նա գոլ խփեց 43-րդ րոպեին:

2-րդ կեսում ռուսները չթուլացան. գիտակցում են, որ խմբային փուլում կարեւոր է ոչ միայն հաղթանակը, այլեւ խփած գոլերի քանակը: Նրանք շարունակեցին գրոհել ու եւս մեկ անգամ հաջողության հասան 71-րդ րոպեին: Իր հաշվին գոլ գրանցեց Արտյոմ Դյուբան:

Հետագայում էլ Ռուսաստանի ընտրանու ֆուտբոլիստները շարունակում էին ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը եւ հանդիպման վերջում եւս 2 գոլ խփեցին: Նախ դուբլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշեւը, ապա վտանգավոր գոտում Ռուսաստանը տուգանայինի իրավունք ստացավ: Գնդաակին մոտեցավ Ալեքսանդր Գոլովինը եւ այն ուղարկեց դարպասը. 5:0:

Բացման արարողությանն ու խաղին, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հրավերով, հետեւել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են եղել նաեւ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

A խմբի այդ դիմակայությունն այսօրվա՝ հունիսի 14-ի միակ հանդիպումն է: Վաղը կկայանա այս խմբի 2-րդ հանդիպումը՝ Եգիպտոս-Ուրուգվայ: Տեղի կունենան նաեւ B խմբի 2 խաղերը՝ Մարոկկո-Իրան եւ Պորտուգալիա-Իսպանիա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կավարտվի հուլիսի 15-ին: Եզրափակիչը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Տպել
1224 դիտում

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից