Իրանցի ու մարոկկացի ֆանատները բարեկամաբար են տրամադրված ԱԱ 2018-ի միմյանց դեմ խաղից առաջ

Իրանցի ու մարոկկացի երկրպագուները բարեկամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի միմյանց դեմ հանդիպումից առաջ: Նրանց թիմերը B խմբի մրցաշարի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում միավորների համար պայքարելու են այսօր՝ հունիսի 15-ին: «Հայկական ժամանակ»-ն Սանկտ Պետերբուրգում ականատես է եղել, թե նախօրեին ինչպես են մարոկկակցի ու իրանցի ֆանատներն «ուսումնասիրում» էին ապագա «դեպքի վայրը»:

Իրանցիներն ու մարոկկացիները լուսանկարվում են միմյանց հետ

Խումբ-խումբ լուսանկարվում էին մարզադաշտի մոտ, դրա դիմաց տեղադրված «Զաբիվակայի»՝ ԱԱ 2018-ի խորհրդանիշի հետ, հարցազրույցներ էին տալիս իրենց լրատվամիջոցներին: 2 թիմերի երկրպագուները լուսանկարվում էին նաեւ միմյանց հետ, ու նրանց միջեւ մրցակցության տրամադրություններ առանձնապես չկային՝ գուցե այն պատճառով, որ 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարում նրանց մրցակիցներն են ոչ միայն B խմբի, այլեւ ողջ մրցաշարի հիմնական ֆավորիտներից 2-ը՝ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իսպանիան: Տեսականորեն հենց նրանցն են հաջորդ փուլի 2 ուղեգրերը:

Մարզադաշտը ներսից

Ամեն դեպքում վաղվա կենտրոնական խաղում Պորտուգալիան կամ Իսպանիան կամ այս 2-ը միասին միավորներ են կորցնելու: Հետնապահներից մեկն էլ հաղթելու դեպքում նրանց խանգարելու հնարավորություն կստանա: Եվ որքան էլ նրանք շեշտեն, որ կենտրոնացած եմ միմիայն իրար դեմ խաղի վրա, նրանց համար պակաս կարեւոր չի լինելու Սոչիում հանդիպումը: 

Իրանցի ֆուտբոլասերներն այսպես են երկրպագելու իրենց հավաքականին

Լուսանկարներն ու տեսանյութը «Հայկական ժամանակ»-ի 

Տպել
880 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել