Առաջին օրվա երեք քննություններից 20 միավոր է ստացել ընդհանուր առմամբ 9 դիմորդ

15/06/2018 schedule17:55

Կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների միասնական քննություններից ամենաբարձր՝ 20 միավոր ստացել է ընդհանուր առմամբ 9 դիմորդ:

Աշխարհագրությունից քննություն հանձնելու համար հայտագրված 141 դիմորդից ներկա է եղել 136-ը: Անբավարար գնահատական ստացել է նրանցից 11-ը: 4 դիմորդ վաստակել է 20 միավոր: Միջին գնահատականն այս տարի կազմել է 13.49:

Կենսաբանություն առարկայից քննությանը մասնակցելու համար դիմողների թիվը եղել է 597, ներկայացել է 578-ը: Անբավարար գնահատականների քանակը 84 է, 20 միավոր ստացել է 43 դիմորդ: Միջին միավորը 14.03 է:  

Համաշխարհային պատմություն առարկայից միասնական քննություն է հանձնել 38 դիմորդ՝ հայտագրված 44-ից: Նրանցից 3-ը ստացել է անբավարար գնահատական, 1-ը՝ 20 միավոր: Միջին գնահատականը 12.53 է:

Բողոքարկումների պատկերը հետեւյալն է՝ 13 դիմում՝ կենսաբանության, 1 դիմում՝ աշխարհագրության քննությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է բողոքների բնույթին ու դիմումների քննարկումների արդյունքին, գնահատման եւ թեստավորման կենտրոնի տեղեկատվական ծառայությունից հրաժարվեցին մանրամասնել:

Այսօր միասնական քննություն էր նախատեսված ֆիզիկա առարկայից: Հայտագրված դիմորդների թիվը՝ Հայաստանից եւ Արցախից, 909 է:

Հաջորդ քննությունը հունիսի 19-ին է՝ օտար լեզու առարկայից:

Տպել
1718 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին