Տան մեջ կրակել եւ վախեցրել են քաղաքացուն. կրակողներից մեկը Միհրան Պողոսյանի շրջապատից է

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն էր այցելել քաղաքացի Վարազդատ Դավթյանը: Դավթյանը ՀԺ-ին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իր հետ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին:

2015 թվականի հոկտեմբերին Դավթյանը տարաձայնությունների պատճառով բաժանվել է իր կնոջից` Գայանե Ոսկանյանից: Դրանից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 24-ին, Ջրվեժում գտնվող իր տուն են այցելել իր կնոջ եղբայրը` Խաչիկ Ոսկանյանը, կնոջ մորաքրոջ որդին՝ ոստիկանության աշխատակից, այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության 1-ին բաժնի օպերատիվ-հետախուզական տեղեկատվության համակարգի ձեւավորման եւ դիմապատկերի միջոցով անձի նույնականացման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արման Կիրակոսյանը եւ իր կնոջ քավորը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Մ.Մ.Մ» ընկերության տնօրեն, Նոր-Նորք վարչական շրջանի նախկին համայնքապետ Մելիք Գասպարյանը:  

Մելիք Գասպարյանի եղբայրը Երեւան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Գասպարյանն է, ով հանրությանը հայտնի է դարձել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին քաշքշելու ժամանակ:

Դավթյանի խոսքով՝ Մելիք Գասպարյանն իրենից պահանջել է ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքի կես գումարը` 250 հազար դոլար, որպեսզի տա Դավթյանի նախկին կնոջը:

Սակայն Դավթյանը չի տվել, ինչից հետո Դավթյանի կնոջ եղբայրը` Խաչիկ Ոսկանյանը, վախեցնելու նպատակով կրակել է Դավթյանի ուղղությամբ, փամփուշտը դիպչել է հատակին:

Դրանից հետո ըստ Դավթյանի Մելիք Գասպարյանը, Խաչիկ Ոսկանյանը եւ Արման Կիրակոսյանը հեռացել են իր տնից: Դեպքի մասին Դավթյանը իրավապահներին չի ասել, սակայն 2017 թվականի հուլիսի 25-ին օպերատիվ տեղեկությունների հիման վրա Վարազդատ Դավթյանին տարել են ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Վարչությունից Դավթյանին ասել են, որ տեղյակ են այդ դեպքից, ինչից հետո Դավթյանը մանրամասներ է հայտնել: Արդյունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրել): Մելիք Գասպարյանը, Խաչիկ Ոսկանյանը եւ Արման Կիրակոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: 

Քանի որ դեպքին մասնակցել է նաեւ ոստիկանության աշխատակից, գործն ուղարկվել է ՀՔԾ: Սակայն 2017 թվականի նոյեմբերի 1-ին ՀՔԾ քննիչ Կալաչյանը գործը կարճել է՝ որպես հիմնավորում նշելով հիմքերի բացակայությունն ու հակասությունները:

Այդ ժամանակ հարցաքննվել են Մելիք Գասպարյանը եւ Արման Կիրակոսյանը: Գասպարյանը իր ցուցմունքում նշել է, որ նման բան չի եղել, պարզապես գնացել, սուրճ են խմել՝ հավելելով, որ նա երկար չի մնացել, 5 րոպե հետո հեռացել է: Արման Կիրակոսյանն իր ցուցմունքում նշել է, որ կրակոցի ձայն չի լսել, իսկ կրակողը` Խաչիկ Ոսկանյանը, ընդհանրապես չի հարցաքննվել, նա երկրում չի եղել:

2017 թվականի դեկտեմբերի 12-ին գործը կարճելու քննիչի որոշումը դատախազն ուժի մեջ է թողել: Ինչից հետո Դավթյանը դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ գործի վերաբացումը մերժվել է:

Դավթյանը դիմել է վերաքննիչ դատարան եւ այս պահին գործն այնտեղ է: Դավթյանի կարծիքով՝ գործն արդարացի չի քննվել, քանի որ եղել է Միհրան Պողոսյանի գործոնը: 2017-ի խորհրդարանական ընտրություններին Մելիք Գասպարյանը եղել է Միհրան Պողոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ հիմա, երբ իրավիճակ է փոխվել, գործը կարող է արդար քննվել: Վարազդատ Դավթյանի պահանջը մեկն է՝ գործն ուղարկել հետքննության եւ պատժել մեղավորներին:

Տպել
9941 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ