Բելառուսի դեսպանը պատրաստ է աջակցել ՀՀ-ին եւ մատակարարել բելառուսական գյուղտեխնիկա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: 

Ինչպես հայտոնւմ են նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը: 

Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաեւ չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման եւ կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը:

Նախարարը կարեւորել է նաեւ ոլորտի տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ բացի ավանդական բելառուսական գյուղտեխնիկայից, հայ ֆերմերներին կարող են հետաքրքրել նաեւ տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված այլ ժամանակակից սարքավորումներ` դեսպան Իգոր Նազարուկը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց մատակարարման հարցում:

Առանձին անդրադարձ է կատարվել հնարավոր փոխգործակցությանը գյուղտեխնիկայի համատեղ հավաքման, ինչպես նաեւ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ, որում կմատուցվեն նաեւ տեխնիկական սպասարկման ծառայություններ:   

Դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է նաեւ ընդլայնել հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները դեպի բելառուսական շուկա` միաժամանակ ընդգծելով, որ բարձրորակ հայկական գյուղմթերքն այնտեղ մեծ պահանջարկ ունի: 

Հայ-բելառուսական համագործակցությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով զրուցակիցները պայմանավորվել են կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպում` գյուղոլորտում երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները նախանշելու նպատակով:

Տպել
6140 դիտում

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում և Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)