Շարունակություն. հայց ընդդեմ Արմեն Սարգսյանի

15/06/2018 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 14-ի համարում

2002-ի դեկտեմբերին սպանված լրագրող Տիգրան Նաղդալյանի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը, իր որդու սպանությունից գրեթե երեք տարի անց որոշել է Վազգեն Սարգսյանի ընտանիքից, իսկ ավելի կոնկրետ՝ Արմեն Սարգսյանից, դատական կարգով պահանջել իր որդու թաղման ծախսերը: Հովհաննես Նաղդալյանը հայցով դիմել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան (Վեդի)` հայցադիմումի մեջ նշելով, որ իր որդու թաղման ծախսերի, ինչպես նաեւ որդու մահից հետո ընտանիքի միակ կերակրողին կորցնելուց հետո ինքը Արմեն Սարգսյանից, որպես կրած վնասի փոխհատուցում, պահանջում է 100 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասաց Վեդիի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռազմիկ Հովհաննիսյանը, որի վարույթում է գտնվում այս գործը, հունիսի 6-ին արդեն տեղի է ունեցել դատական առաջին նիստը, բայց քանի որ իրենք մինչեւ հունիսի 6-ը հայցվորի պահանջի մասին գրավոր տեղյակ էին պահել Արմեն Սարգսյանին եւ դատական նիստի օրը դեռ պատասխան չէին ստացել, նիստը հետաձգվել է: Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին: Իսկ երբ մենք պարոն Հովհաննիսյանին հիշեցրեցինք, որ Տիգրան Նաղդալյանի թաղման ծախսերն արվել են պետության կողմից, եւ ստեղծված է եղել թաղման կառավարական հանձնաժողով, ուստի ի՞նչ հիմնավորմամբ է Հովհաննես Նաղդալյանը 100 հազար դոլար պահանջում, դատավորը պատասխանեց. «Տուժողի իրավահաջորդը, անկախ նրանից, թե ով է կատարել թաղման ծախսերը, իրավունք ունի դիմելու դատարան՝ կրած վնասի փոխհատուցում պահանջելու համար:

Ուստի, Քաղաքացիական օրենսգրքով ամեն ինչ հիմնավորված է եւ Նաղդալյան Հովհաննեսի հայցը օրինական է: Այլ հարց է, թե ի՞նչ որոշում ամսի 23-ին կկայացնի դատարանը: Ըստ օրենքի, պատասխանող կողմը, այսինքն՝ Արմեն Սարգսյանը, եւս պետք է ներկա լինի դատական նիստին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս կալանքի տակ է, կարծում եմ, որ հաջորդ նիստի ընթացքում հայցը կլսվի առանց պատասխանողի, եւ դատարանը կկայացնի համապատասխան որոշում»,- ասում է դատավոր Ռազմիկ Հովհաննիսյանը: Եւ քանի որ անգամ ամենաճոխ թաղումների դեպքում դժվար է երեւակայելը, թե ինչի՞ վրա է հնարավոր ծախսել 100 հազար դոլարը, դիմեցինք նաեւ Տիգրան Նաղդալյանի հորը: Նա հաստատեց, որ իր որդու թաղման ծախսերը հոգացել է պետությունը, բայց եւ պարզվեց, որ Հովհաննես Նաղդալյանը որոշակի վերապահումներ ունի  պետական ճաշակի նկատմամբ.

«Այո, պետությունն է արել ծախսերը, սակայն մենք գերեզմանին դրված խաչը չենք հավանել ու նորն ենք դրել: Բացի այդ, ես անձամբ թանկարժեք ծաղկամաններ եմ տարել եւ դրել գերեզմանոցում եւ ամեն տարի էլ իմ որդու ծննդյան տոներն եմ կազմակերպում: Բայց միայն թաղման ծախսերի մասին չէ խոսքը. այդ 100 հազարի մեջ մտնում է նաեւ մեր ընտանիքի կրած բարոյական վնասի փոխհատուցումը: Սակայն ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդ ընտանիքի գողացված միլիոններն ինձ պետք չեն:

Եթե դատարանը կբավարարի իմ հայցը, ես արդեն իսկ մի քանի թաղապետի հետ պայմանավորվածություն ունեմ, որ ստացված գումարն իմ տուն չի մտնելու եւ մինչեւ վերջին կոպեկը բաժանվելու է զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ես այնպիսի տղա եմ կորցրել, որ դրանից հետո իմ աչքին ոչ մի բան չի գալիս: Ես ինքս այս տարիների ընթացքում առողջությունս եմ կորցրել, նյարդային խանգարում եմ ստացել, երեք տարբեր հիվանդանոցներում եմ բուժվել, իսկ այդ ամենը հսկայական ծախս է: Այնպես որ, այդ ընտանիքի գողացված միլիոնների դիմաց իմ պահանջած 100 հազարը չնչին գումար է: Այդ գումարն ինձ համար թույն կդառնա, եթե ես դա վերցնեմ եւ օգտագործեմ: Թքած այդ 100 հազարի վրա: Այսօր նույնիսկ մեր դարավոր թշնամիները, թուրքերն ու ադրբեջանցիներն են մեր ընտանիքին բազմաթիվ հեռագրեր  ուղարկում, որտեղ իրենց խորին ցավակցությունն են հայտնում Տիգրանի մահվան առիթով: Անգամ մեր թշնամին է նման սպանությունից ազդված, էլի ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Նաղդալյանի հայրը:

Եւ չնայած արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ հերթական այս դատավարությամբ քաղաքական նոր սկանդալի մեջ են փորձում ներքաշել Սարգսյանների ընտանիքին, եւ Հովհաննես Նաղդալյանին ինչ-ինչ ուժեր պարզապես դրդել են նման քայլի, սակայն հայր Նաղդալյանը պնդում է, որ նման հայցով դատարան դիմելը բացառապես իր անձնական նախաձեռնությունն է եղել: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունում հերթական այս դատավարությունը համարում են իշխանությունների հերթական կեղտոտ եւ հեռահար նպատակներ հետապնդող շոուն ու հրաժարվում որեւէ մեկնաբանությունից: Ամեն դեպքում, ամառային թմբիրի մեջ մտնող քաղաքական դաշտին կարծես թե հերթական սկանդալային դատավարությունն է սպասվում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2409 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)