Հայավարի բիզնես. հյուրանոցներ 4 հոգու համար

15/06/2018 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 14-ի համարում

Հյուրանոցային բիզնեսը Հայաստանում թերեւս ամենախորհրդավոր բիզնեսներից է: Մի քանի տարի է, ինչ Հայաստանում նկատվում է հյուրանոցաշինության բում: Եթե հավատանք մեր պաշտոնական վիճակագրությանը, ապա վերջին 4 տարիներին հյուրանոցների թիվը մեզանում կրկնապատկվել է. եթե 2001-ին կար 15 հյուրանոց, ապա 2005-ին դրանք արդեն 32-ն էին: Առաջընթացը ակնհայտ է: Ի՞նչն է այս բումի պատճառը: Զբոսաշրջության ա՞ճը: Առաջին հայացքից հենց այդպես է որ կա, եւ այդ թվերն էլ կարծես թե բացատրվում են հենց դրանով: Բայց չշտապենք հետեւություններ անել միայն այս թվերից եւ նայենք այլ թվերի եւս: Իսկ այդ թվերը, մեղմ ասած, զարմանալի են: Այսպես` ըստ նույն պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան այցելած մոտ 40 հազար զբոսաշրջիկից մեր հյուրանոցներում են հանգրվանել 7157-ը:

Այս թվերն ուշագրավ են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր 32 հյուրանոցներից յուրաքանչյուրը օրական սպասարկել է միջինը 2.4 զբոսաշրջիկի: Այսինքն՝ միջին եռամսյակային կտրվածքով եթե վերցնենք, ապա ցանկացած պահի մեր ցանկացած հյուրանոցում հանգրվանած է եղել 2,4 զբոսաշրջիկ: Զարմանալի՞ է: Իհարկե, զարմանալի է: Այստեղ կարող են հակաճառել, թե  տարվա սկիզբը Հայաստանի համար զբոսաշրջության առումով գրավիչ չէ: Շատ լավ: Նայենք, թե յուրաքանչյուր հյուրանոց որքան զբոսաշրջիկ է սպասարկում միջին օրական կտրվածքով զբոսաշրջության ամենաթեժ ժամանակահատվածում` ապրիլից մինչեւ սեպտեմբեր: Անցած տարվա այդ ժամանակահատվածում մեր հյուրանոցներում հանգրվանել է մոտ 21 հազար զբոսաշրջիկ:

Եւ եթե կրկին նայում ենք միջին օրական ցուցանիշը, ստացվում է որ մեկ հյուրանոցը օրական սպասարկել է միայն 4 զբոսաշրջիկ: Այսինքն՝ եթե անցած ամռանը ցանկացած պահ մտնեինք մեր հյուրանոցներից որեւէ մեկը, այնտեղ պետք է լիներ ընդամենը 4 զբոսաշրջիկ:  Սա արդեն ավելի քան զարմանալի է: Ակնհայտ է, որ մեր հյուրանոցները մինչեւ կոկորդները թաղված են «ստվերում»: Կարելի է, իհարկե, մատնանշել 2-3 հյուրանոցներ, որոնք զուտ իրենց միջազգային համբավը չվտանգելու նկատառումներով կխուսափեն ստվերի մեջ թաղվելուց, բայց ընդհանուր առմամբ դրանից պատկերը չի փոխվում: Եւ եթե հաշվի առնենք, որ դրանք ճիշտ հաշվետվություններ են ներկայացնում իրենց մոտ հանգրվանած զբոսաշրջիկների թվի մասին, ապա կստացվի, որ մյուս` մոտ երեք տասնյակ հյուրանոցներում ընդհանրապես զբոսաշրջիկներ չեն եղել:

Ուրեմն՝ ի՞նչ կա այս թվերի ետեւում: Ո՞րն է այս բիզնեսի ողջ հմայքը: Օրերս «Գոլդեն Պալաս» հյուրանոցի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեցինք, թե ո՞րն  է պատճառը, որ մեր հյուրանոցներից ոչ մեկը տեղ չի գտել 300 խոշոր հարկատուների ցանկում: «Այդ ցանկին, ճիշտն ասած, ծանոթ չեմ»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա: Սա տարօրինակ է, որովհետեւ, ընդամենը մի քանի ամիս առաջ Քոչարյանի մասին Հանրային հեռուստատեսության նկարահանած գիտահանրամատչելի-վավերագրական մի ֆիլմում նա իր աշխատանքային օրը սկսում էր հարկային եւ մաքսային օրվա մուտքերի մասին տեղեկանքների ուսումնասիրությամբ: Եւ հանկարծ պարզվում է, որ Քոչարյանին չի հետաքրքրել խոշոր հարկատուների ցանկը: Բայց այս պահին էականն այն է, որ մեր հյուրանոցները խոշոր հարկատուներ չեն: Ինչո՞ւ:

Խնդիրն այն է, որ օտարերկրյա զբոսաշրջիկի սպասարկումը համարվել է ծառայությունների արտահանում եւ ազատվել ավելացված արժեքի հարկից: Բացի այդ, մեր հյուրանոցներից շատերը  համարվում են օտարերկրյա ներդրումներով ընկերություններ, իսկ սա էլ ազատում է նրանց շահութահարկ վճարելու պարտականությունից: Եւ եթե դրա հետ մեկտեղ նրանք ներկայացնում են հաշվետվություններ, որոնց համաձայն օրական ընդամենը 3-4 մարդ են սպասարկում, եւ որեւէ գերատեսչություն այդ սուտը չի բացահայտում եւ նույնիսկ չի աշխատում այդ ուղղությամբ, ապա կարելի է պնդել, որ հյուրանոցները մեզանում դարձել են «վերին արտի» բիզնես: Եւ սրանով արդեն բացատրվում է, թե ինչու է Հայաստանում հյուրանոցների թիվը նման տեմպերով աճում:

Ցանկացած ստվերային բիզնես մեծ ներդրումներ է կլանում: Սրան, անշուշտ, նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ կասկածելի փողերով, կասկածելի օֆշորային գոտիներում անհայտ անձանց կողմից գրանցված ընկերությունների մուտքը Հայաստան ոչ միայն չի խոչընդոտվում, այլ ամենայն կերպ ողջունվում է երկրի ամենաբարձր իշխանության կողմից: Օրինակ, ՌԴ նախագահ Պուտինը վերջերս բավական չոր տոնով խոսեց Մոսկվայի կենտրոնում կիպրոսցի սեփականատերերի հայտվելու մասին: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ Քոչարյանը ողջունել էր նույն կիպրոսցիների մուտքը Հայաստան: Խոսքն, իհարկե, ոչ թե ծագման մասին է, այլ այն մասին, որ Կիպրոսը օֆշորային գոտի է, եւ այդտեղից եկած ներդրումները, հայերեն ասած, հալալ փողեր չեն: Պարզապես պետք է նայել, թե ովքեր են այդ հյուրանոցների իրական սեփականատերերը, եւ պարզ կդառնա, թե ինչու մեր հյուրանոցները հարկեր չեն վճարում: Դրանից նաեւ հասկանալի կդառնա, թե ինչու են հյուրանոցները ազատվում հարկերից: Պարզ կդառնա նաեւ, թե ինչու են Հայաստանում կառուցվում հյուրանոցներ, որոնք օրական ընդամենը 3-4 հաճախորդ են ունենում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1928 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով