Թյուրըմբռնման խնդիր ունենք. ֆինանսների փոխնախարարի պատասխանը «Մենյու.ամ»-ի հիմնադիրին

Այսօր «Մենյու.ամ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, այն մասին, որ «Մենյու.ամ»-ը կդադարեցնի իր գործունեությունը, քանի որ այսօր կառավարությունը որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր եւ ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով` թյուրըմբռնում է տեղի ունեցել: Նա մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց այս հարցի շուրջ:

- Պարոն Պողոսյան, «Մենյու.ամ»-ը դժգոհություն է հայտնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն դրույթի հետ կապված, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16.67 տոկոսով հարկվի, սա շտկելու համար ֆինանսների նախարարությունը ինչ-որ մի բան արե՞լ է:

- Որոշակի թյուըմբռնում կա, եթե մինչեւ հուլիսի 1-ը նոր օրենքներ չընդունվեն, հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը տեղափոխվելու է կամ շրջանառության հարկի համակարգ, կամ ավելացված արժեքի համակարգ: Կառավարությունը օրենսգրքի այս նախագծով փորձում է լուծել 3 խնդիր, որը հնարավորություն կընձեռի՝ այս հարկման համակարգի փոփոխությունը կատարել ավելի սահուն:

Առաջինը՝ նախատեսում ենք հնարավորություն ընձեռել, որպեսզի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում հարկ վճարողները կարողանան հղկել շրջանառության հարկի համակարգը, այլապես գործելու են ավելացված արժեքի հարկի դաշտում եւ հարկային բեռը բարձրանալու է:

Երկրորդ՝ խոհարարական արտադրանքի սպառման հետ մեկտեղ գործնականում սպառվում են նաեւ այլ ապրանքներ, օրինակ` հյութեր, խմորեղեններ եւ այլն, որոնք խոհարարական արտադրանք ներկայումս չեն համարվում ու սրանց մասով ենթադրվում է բարձր հարկային բեռ: Որպեսզի չլինի այդ բարձր հարկային բեռը, երկրորդ փոփոխությամբ մենք ասում ենք, որ խոհարարական արտադրանքի սպառման հետ միառժամանակ սպառվող նշածս ապրանքատեսակները նորից հարկվում են այն նույն սխեմայով, որ սխեմայով, որ հարկվում են խոհարարական արտադրանքները:

Երրորդ՝ ասում ենք, որ առաքվող խոհարարական արտադրանքը նույնպես հարկվելու է շրջանառության հարկի այդ ընդհանուր կանոններով:

- Այդ հարկվող տոկոսադրույքը ինչքա՞ն է կազմում:

- Կոնկրետ հաշվարկի սխեմա կա, մասնավորապես նախատեսված է, որ այս տարվա երկրորդ կիսամյակին հարկը հաշվարկվելու է իրացման շրջանառության 8 տոկոսից՝ նվազեցվելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 5 տոկոսը: Այս եղանակով հաշվարկված հարկը չպետք է լինի ավելի քիչ, քան իրացման շրջանառության 4 տոկոսը: Եթե կազմի ավելի քիչ, քան իրացման շրջանառության 4 տոկոսն է, ապա վճարվելու է գոնե 4 տոկոս:

- Այսինքն «Մենյու.ամ»-ի դեպքում ոչ թե 16.67 տոկոսի մասին է խոսքը, այլ 4-ից 5 տոկոսի՞:

- Այո, ճիշտ եք:

- Իսկ ընկերությունը այդ մասին տեղեկացված չէ՞:

- Ճիշտն ասած, մեր համար էլ էր անակնկալ: Ես ընթերցել եմ ընկերության ղեկավարի հրապարակումը ու կարծում եմ, որ թյուրըմբռնման խնդիր ունենք այստեղ, որովհետեւ կարգավորումները, կարծում եմ, բավական հստակ են: Այլ բան է, որ ընկերությունը կարող է դժգոհել հարկման համակարգի փոփոխությունից առհասարակ եւ ցանկանալ օրինակ շարունակել աշխատել մեկ այլ հարկման համակարգում: Դա հարցի մյուս կողմն է, բայց հուլիսի 1-ից կիրառության մեջ դրվելիք համակարգը ես նկարագրեցի:

- Իսկ նախկին կառավարության օրոք հունվարի 1-ից ընդունված Հարկային օրենսգիրքը նոր կառավարությունը չի՞ պատրաստվում փոփոխության ենթարկել:

- Մենք հենց հիմա գտնվում ենք հարկային օրենսդրության համապարփակ ուսումնասիրության վերլուծության փուլում եւ կօգտագործենք այս ամառային ամիսները, երբ Ազգային ժողովն արձակուրդում է գտնվում եւ արդեն աշնանը հանդես կգանք համապատասխան առաջարկություններով:

Տպել
3635 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է