Վրաստան. միլիարդատիրոջ քաղաքական վերադարձը

Հայաստանում հեղափոխական գործընթացների արդյուքնում տեղի ունեցած իշխանափոխությունից շուրջ մեկ ամիս անց կտրուկ փոփոխություններ սկսվեցին Վրաստանի իշխանության բուրգում: Հունիսի 13-ին Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին:

Դատելով վերջինս ներկայացրած առաջնահերթություններից՝ Վրաստանի արտաքին քաղաքական ուղենիշում որեւէ փոփոխություն չի ակնկալվում: Եվրաատլանդյան ինտեգրացիայի խորացումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւոր առաջնահերթություններ են վարչապետի թեկնածուի առաջադրած պլատֆորմում: Թեպետ արտաքին քաղաքական հարթակում փոփոխություն չի նախատեսվում, սակայն հարեւան պետության ներքաղաքական կյանքը վերջին մեկ ամսում նշանավորվեց երկու կարեւոր փոփոխությամբ:  

Առաջինը, միլիարդատիր, «Վրացական երազանքի» հիմնադիր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի արդեն պաշտոնական վերադարձն էր քաղաքականություն՝ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Երկրոդ, հեռացավ երկրի վարչապետը, որը դեռեւս շաբաթներ առաջ Վրաստանում արդարադատության խնդիրներով ծագած բողոքի ակցիաների մասնակիցների՝ հրաժարականի պահանջներին պատասխանում էր «ոչ»:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին կարծում է, որ երկրի վարչապետի հրաժարականը հասունացել էր եւ այն հանրային պահանջի ու կուսակցական որոշման արդյունք էր: «Այդ երկու գործոնները համընկան եւ միասին ազդեցություն գործեցին: Չեմ կարծում, որ վարչապետերը հենց այնպես հրաժարական են տալիս», - մեզ հետ զրույցում նշեց Խիդաշելին ու ներկայացրեց որոշ մանրամասներ երկրի քաղաքական կյանքից, որոնք տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ:

«Մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունում տեղի ունեցան փոփոխություններ, եւ ներքին գործերի ու ֆինանսների նախարարների պաշտոններում նոր անձիք նշանակվեցին, պարզ էր, որ վարչապետը հեռանում է: Դա վարչապետի հեռանալու նախապատրաստական փուլն էր: Բոլորը սպասում էին այդ պահին, որը տեղի ունեցավ հիմա»,- նշեց նախկին նախարարը՝ հավելելով, որ այս կերպ իշխող կուսակցությունը երկու հարց է լուծում: Մի կողմից առաջ է տանում սեփական օրակարգը, իսկ մյուս կողմից, վարչապետի փոփոխությամբ պատասխանում է շաբաթներ առաջ հանրահավաքների ժամանակ հնչեցվող հարաժարականների պահանջներին:

Նա այս գործընթացն անվանում է պարզ դիմակափոխություն բարձրագույն իշխանությունում, որից մեծ փոփոխություններ պետք չէ սպասել: «Գործընթացն ինքը կարող է հետաքրքիր թվալ, քանի որ հրաժարական է տվել երկրի վարչապետը, սակայն մեծ փոփոխություններ սպասել պետք չէ, քանի որ իշխանությունը նույն քաղաքական ուժի ձեռքում է եւ այն վարչապետ է նշանակում Մամուկա Բախտաձեին: Ուղղակի իշխանությունում դերերի որոշակի ռոտացիա է տեղի ունենում, փոխվում են դեմքերը, ոչ թե քաղաքականությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Սա տխուր գործընթաց է, վստահ է Խիդաշելին, քանի որ իշխանությունները չօգտվեցին վերջին շրջանում քաղաքական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից: «Նրանք կարող էին օգտագործել այդ հնարավրությունը, գնալ լուրջ փոփոխությունների, որպեսզի մնային իշխանությունում, սակայն փոխեին մոտեցումներն ու քաղաքականությունը: Սակայն կարծես պարոն Իվանիշվիլին այլ պլաններ ունի: Տեղի է ունենում ձեւի, ոչ թե բովանդակության փոփոխություն»,- նշեց նա՝ հավելելով, որ Իվանիշվիլին ստիպված է վերադառնում քաղաքականություն:

«Նա վերադառնում է ոչ թե նրա համար, որ ամեն ինչ լավ է, այլ հենց այն պատճառով, որ ամեն ինչ վատ է: Իսկ երբ երկրում ամեն ինչ վատ է, պետք է լինի մեկը, որ քավության նոխազ կդառնա: Դա վարչապետն էր՝ անկախ նրանից, նա է եղել իրական որոշումներ ընդունողը, թե ոչ: Սա արդեն կարեւոր չէ, քանի որ դա իր որոշումն ու ընտրությունն է եղել՝ դառնալ երկրի վարչապետ: Նա կարող էր կառավարել այս կամ այն կերպ: Երբ ժամանակին նա որոշեց կառավարել այնպես, ինչպես մինչեւ վերջին օրերն էր կառավարում, ես եւ մի քանի այլ պաշտոնյաներ հեռացանք այդ կառավարությունից՝ վայր դնելով պաշտպանության նախարարի լիազորությունները: Մենք հեռացանք, նրանք հեռացրին»,- ասաց նա՝ նշելով, որ այս փոփոխություններով չի կարելի ասել, որ լուծվեցին ցուցարարների պահանջները կամ այն խնդիրները, որոնք դուրս էին բերել այդ մարդկանց փողոց:

«Խնդիրն ուղղակի պաշտոնյաների փոփոխության մեջ չէ, այլ մոտեցումների, արդարադատության ոլորտում առկա խորքային խնդիրների: Իսկ այդ խնդիրները մնացել են, չեն լուծվել: Ճգնաժամի պատճառերը պահպանվել են»,- նշեց նա:

Մեր զրույցի ավարտին Թինաթին Խիդաշեին անդրադաձավ Վրաստանում հետախուզման մեջ գտնվող, Ուկրաինայից արտաքսված Միխաիլ Սահակաշվիլիի Վրաստան հնարավոր վերադարձի ու երկրում տիրող բարդ քաղաքական գործընթացներում դերակատարություն ստանձնելու հավանականությանը: Նա կտրականապես բացառեց, որ Սահակաշվիլին տեսանելի ապագայում կարող է վերադառնալ ու քաղաքական գործոն դառնալ Վրաստանում:

«Սահակաշվիլին Վրաստանի համար քաղաքական դիակ է: Այո, նա ֆանատիկների որոշակի զանգված ունի, սակայն դա ոչինչ չի նշանակում: Զվիադ Գամսախուրդիան (Վրաստանի նախագահ 1991-1992թթ.) եւս ունի նման ֆանատիկների խումբ Վրաստանում: Նրանք մինչեւ օրս հավատում են, որ Գամսախուրդիան կենդանի է եւ մի օր կվերադառնա Վրաստան»,- եզրափակեց նա:

Տպել
872 դիտում

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակահարված տալու

Խղճի ազատության «տանիքի» տակ չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա. Փաշինյան

Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, մի օր էլ ԶԼՄ-ները կփակենք. վարչապետ

Տրանսպորտի խնդիրը լուրջ է Երեւանում. վարչապետն՝ ապագա քաղաքապետին

Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ներեկեղեցական հարցերի չի խառնվի, իսկ ոստիկանների աշխատանքից գոհ չեմ(ուղիղ)

«Վեոլիա ջուրը», «Սանիթեք»-ը պետք է իմանան, որ իրենցից այդքան էլ գոհ չենք. վարչապետ (ուղիղ)

Ֆրանսիան՝ ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոն

Ա. Սարգսյանը հանդիպել է հնդիկ գործարարի հետ, քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագիրը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ

Հուլիսի 16-ին հոսանքի մինչեւ 5-6 ժամյա անջատումներ կլինեն Երևանում եւ 6 մարզերում

Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ

Ամասիա գյուղում կորած 7-ամյա աղջկան գտել են

Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հուլիսի 16-ին

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»շարժումը կաթողիկոսի դատախազ եղբորորդու դեմ հաղորդում է տվել

Իրականացել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը

Արագած գյուղում առվի մեջ հայտնաբերված 2-ամյա երեխայի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Շիրակի թեմի առաջնորդը Հայրապետի հրաժարականը պահանջողների բարոյական մահվան մասին հայտարարեց

Ջրիմուռների առատ աճի հետեւանքով լիճը ծաղկել է. պարզաբանում է բնապահպանության փոխնախարարը