Ռոնալդուն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականին թույլ չտվեց հաղթել

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության մրցումային 2-րդ օրվա կենտրոնական խաղում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հետ: Քիչ առաջ Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում նրանց միջեւ հանդիպումն ավարտվեց 3:3: Եվրոպայի գործող չեմպիոնի կազմում հեթճտրիկի հեղինակ դարձավ թիմի առաջատր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ իսպանացիներից Դիեգո Կոստա դուբլ ձեւակերպեց:

Պորտուգալացիները հանդիպման հենց սկզբից մրցակցին ստիպեցին սխալվել: Նաչոն տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռոնալդուի նկատմամբ, եւ մրցավարը 11-մետրանոց նշանակեց: 4-րդ րոպեին այն անվրեպ իրացրեց նույն Ռոնալդուն: 20 րոպե անց իսպանացիներին հաջողվեց պատասխան գնդակը խփել: Աչքի ընկավ Դիեգո Կոստան: Առաջին խաղակեսի վերջում՝ 44-րդ րոպեին, պորտուգալացիները կրկին առաջ անցան, ու կրկին աչքի ընկավ Ռոնալդուն:

2-րդ խաղակեսի սկզբում Կոստայի շնորհիվ իսպանացիներին հաջողվեց եւս 1 անգամ հավասարեցնել հաշիվը: Դա տեղի ունեցավ 55-րդ րոպեին: 3 րոպե անց արդեն իսպանացիները հայտնվեցին հաղթողի կարգավիճակում: Գեղեցիկ գոլով խաղի սկզբում թույլ տված սխալի համար փոխհատուցեց Նաչոն: Հաղթական հաշիվը պահել նրանց այնուամենայնիվ չհաջողվեց: Խաղավարտին Պորտուգալիան տուգանայինի իրավունք ստացավ, ու Ռոնալդուն տուգանայինից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը. 3:3:

B խմբի մյուս խաղում այսօր ավելի վաղ Իրանը Սանկտ Պետերբուգի «Սանկ Պետերբուրգ» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին: Հանդիպման ավելացված ժամանակում Մարոկկոյի կազմում գնդակը սեփական դարպասն էր ուղարկել Ազիզ Բուհադուզը:

Այսօր տեղի ունեցավ նաեւ A խմբի 2-րդ հանդիպումը: Ուրուգվայը Եգիպտոսին հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակը դարձավ Խոսե Խիմենեսը:

Վաղը՝ հունիսի 16-ին, կկայանաn հետեւյալ խաղերը.

Խումբ C          14:00. Ֆրանսիա - Ավստրալիա

Խումբ D         17:00. Արգենտինա - Իսլանդիա

Խումբ C          20:00. Պերու - Դանիա

Խումբ D         23:00. Խորվաթիա - Նիգերիա

Հունիսի 17-ին էլ տեղի կունենան այս խաղերը.

Խումբ E          16:00. Կոստա Ռիկա - Սերբիա

Խումբ F          19:00. Գերմանիա - Մեքսիկա

Խումբ E          22:00. Բրազիլիա - Շվեյցարիա

Տպել
2168 դիտում

Ընտրողների թիվը 848 343 է. ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ընտրությունների վերջնական ցուցակները

Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի հավաքին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. Փաշինյան

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը

Երեւանում վթարի է ենթարկվել նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի որդին՝ էլցանցի գլխավոր տնօրենի խորհրդականը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի շուրջ զինված գործողություններ, հարձակում չի լինի