Մուտացիա. «անդիմության» հաղթարշավ

16/06/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 15-ի համարում

Սրանից դեռեւս յոթ-ութ տարի առաջ եթե հանկարծ, թեկուզ  տեսականորեն, խոսք գնար Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս տեսնելու մասին կամ ոչ բարձրաձայն` շշուկով, քննարկվեր տարածքները հանձնելու միտքը եւ այդ շշուկից չճշտված  պատառիկներ հանրությանը հասու դառնային կամ նշանակովի ու մեկ թեկնածուանոց ընտրություններ կազմակերպելու փորձ անգամ արվեր, մեր մամուլում ու հրապարակներում կսկսվեր մի իսկական իրարանցում: Ամենուր կհնչեին կոչեր համախմբվել ու պայքարել ժողովրդի ու պետության շահերը հանուն իշխանության պահպանման անտեսող իշխանությունների դեմ, որոնք  պատրաստվում են ծախել Ղարաբաղը եւ յուրացնել իշխանությունը: Իսկ այսօր ե՛ւ մամուլում, ե՛ւ փողոցային զրույցներում ազատորեն քննարկվում է ցանկացած հարց, ցանկացած առաջարկություն:

Լինի դա Ղարաբաղի վերաբերյալ, որը կարող է կորցնել իր ձեռքբերումները կամ, որը կարող ենք կորցնել մենք, իշխանության բռնի պահպանման, յուրայինին իշխանության բռնի փոխանցման, ազատությունները սահմանափակող օրենքների ընդունման, թե այս կամ այլ կարգի որեւէ թեմա: Ոչ մի արձագանք: Ինչպես խորհրդային ժամանակներում, երբ ժողովուրդն ապրում էր մի, իսկ իշխանությունները` բոլորովին այլ խնդիրներով ու կյանքով, եւ ամեն ինչ հենց այնպես էլ պարզ էր, իսկ միջամտությունն` անիմաստ: Չկա ազդեցությունից ծնվող հակազդեցություն: Ինչքան ուզում ես ազդիր, կարող ես ցանկացած թեմա քննարկման համար գցել հրապարակ. Ղարաբաղը տանք, Ղարաբաղը չտանք, կաշառքը համարենք օրինական եկամուտի աղբյուր, թե չհամարենք, թույլ տանք քաղաքացուն մասնակցել ընտրությանը, թե չտանք, ցանկացած թեմա, միեւնույնն է:

Մամուլն այս քննարկումների մասին կգրի: Հեռուստատեսային տաղավար կհրավիրվեն մի իբր ընդդիմադիր եւ մի իբր իշխանամետ՝ հրապարակ նետված թեման ավելի հետաքրքիր դարձնելու ընդհանուր խնդիրն աչքի առաջ ունենալով: Ամեն ինչ կընթանա որոշված հունով,  կարծես թեման ողջ հասարակությանը չի առնչվում, կարծես բոլորի հայրենիքին ու երեխաների ապագային չի վերաբերում, կարծես այս հանրությունը մի քանի տարի առաջվա Ժողովուրդը չի, երբ մի թեթեւ իրական կամ թվացյալ վտանգի դեպքում դուրս էր գալիս ու հպարտ կանգնում իր արժանապատվության համար: Թվում էր` վերջ, արդեն մենք նախկին հնազանդը չենք:

Անցյալում են մնացել ե՛ւ թուրքական, ե՛ւ ռուսական, ե՛ւ կոմունիստական բռնատիրությունները, մենք արդեն թոթափել ենք անցյալի բեռը, այլեւս Հպարտ Ժողովուրդ ենք ու մենք ենք կերտում մեր ապագան, եւ մեր քվեն է որոշում, թե ինչն ինչպես պետք է լինի: Բայց այսօր, ահա, գլխահակ, օրվա հոգսերով տարված, ինքն իր մեջ ներփակված, հոգնած, հիասթափված ու անհետաքրքիր երեկվա Ժողովուրդը  սպանում է իր օրը՝ լավ օրի հասնելու հույսը կորցրած ու անհույս չարությամբ լցված:  Իհարկե, այս չարության, անտարբերության եւ, որ ամենակարեւորն է, անհուսության պատճառները դժվար չէ փնտրել ու գտնել մեր խորհրդային անցյալում: Բայց ի՞նչ գործ ունի եւ ինչպե՞ս կարող էր այդ անցյալը հայտնվել մեր ներկայում:

Արդյո՞ք 1988-1991 թվականները իրենց արժանապատվությամբ, հպարտությամբ, ինքնազոհողության գնալու պատրաստակամությամբ, ազատամտությամբ ու ազատությամբ կոչված չէին ջնջելու ողջ սովետականը, արատավորը, սահմանազատելու մեզ մեր ստրկական անցյալից: Եթե ոչ որպես ամոթալի հնի ու հպարտ նորի սահմանագիծ, եթե ոչ որպես մի սահման, որից այն կողմ եղածը մերժվում է մեկընդմիշտ, ապա էլ որպես ի՞նչ պետք է դիտարկվեն այդ տարիները: Բայց արի ու տես, որ հետագա զարգացումները, արյամբ, քրտինքով, զոհողությունների ու պայքարի գնով այդ հստակ գծված սահմանը սկզբում թեթեւակի աղավաղեցին, իսկ հետագայում իսպառ ջնջեցին՝ անցյալի վերադարձի համար ճանապարհ հարթելով:

Նոր ուժերի հաղթանակից հետո նորերի միամտությա՞ն, անհեռատեսությա՞ն, թե՞ հաղթողի մեծահոգության արդյունքում Անկախ Հայաստանի կառավարողների շարքերում հայտնվեցին Անկախության մտքի ու ծրագրի եւ 1988-91թթ. Շարժման ընթացքում ժողովրդին ոչ միայն չմիացած, այլեւ այդ շարժման դեմ պայքարած մարդիկ: Սրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում էր տասնյակներ իրենց հին մտածողությամբ ու բարքերով, եւ 90-ականների կեսերից հետո նորերը իշխանությունում արդեն չնչին տոկոս էին կազմում, եւ չկար այլեւս այն հստակ գծված հինը նորից բաժանող սահմանը, արդյունքում`  չկար նորը, ամենուր հինն էր, սկզբում` նոր կարգախոսներով, իսկ հետագայում կարգախոսներն էլ հնով փոխվեցին:

Վերականգնվեցին սովետական տոները, նորից դարձանք Ռուսաստանի հարավային ֆորպոստ, նույնիսկ խորհրդային ՊԱԿ-ի գործակալները, որոնք ներդրված էին Շարժման մեջ այն քայքայելու նպատակով, դարձան պաշտոնյաներ, այն դեպքում, երբ ցանկացած իրեն հարգող հասարակությունում նմանները արհամարհված են, պաշտոնապես նշվում է չեկիստի օրը, ընտրություններն այլեւս ձեւական են, ինչպես հնում` թեկնածուները որոշվում ու հաղթում են, եւ լավագույնը մեկ թեկնածուից բաղկացած ընտրությունն է, իսկ պետությունն` օրվա իշխանավորը:

Այնքան է արատավորված իրականությունը, որ ով ինչ կենսագրություն ցանկանում իր համար գրում է, եթե գրել գիտի, ու հրապարակում է, իսկ ով չգիտի, վճարում է` գրում են: Կուզեն` պատերազմի մասնակից են, կուզեն` Շարժման ակտիվ անդամ, կուզեն՝ իրավաբանական կրթություն ունեն, կուզեն` տնտեսագիտական, կուզեն` գիտությունների թեկնածու են, կուզեն` դոկտոր, կախված երեւվակայությունից: Ամենագնահատվող հմտությունը շեֆին քծնելն է: Շատերի մոտ դա այնքան հաջող է ստացվում, որ նույնիսկ շեֆն է շփոթում, հարգա՞նք է, թե՞ քծնանք: Շեֆին բարեւելը, նրա աշխատասենյակ մտնելը, նրան զանգելը ամենապակասը առանց հարկերը մուծելու բիզնեսով զբաղվելու հնարավորություն է տալիս, իսկ շեֆի ու նրա շրջապատի հետ նկարվելը կամ սեղան նստելը` պատգամավորի մանդատ:

Նույն սովետական «մեր տղեն է, թող ապրի» կենսակերպն է: Միայն յուրային լինես ու միշտ պատրաստ հրահանգները կատարելու, այլ չափանիշ չկա, ու դու ամեն ինչ ես՝ ե՛ւ բիզնեսմեն, ե՛ւ անպատիժ հանցագործ, որի հետ հաշվի են նստում իրավապահները, ե՛ւ թաղի տղա ու տանիք այլ հանցագործների համար: Ճիշտ այնպես, ինչպես սահմանափակ երեւակայությամբ օժտված մարդկանց երազանք համարվող անցած դարի 60-70-ական թվականներին: Ապրում ենք սովետական բարքերով ու սովետական մտածողությամբ ոչ սովետական հռչակված երկրում, եւ այս ֆոնին բացատրելի են ե՛ւ արտագաղթը, որպես իրականությունը մերժելու ձեւ, ե՛ւ հարմարվողականությունը, որպես գոյությունը պահպանելու միջոց, ե՛ւ հիասթափությունը, ե՛ւ այն լարվածությունը, որով բոլորը սպասում են խոստացված հեղափոխությանը եւ այս իրականության ավարտին, ինչպես սպասում էին սովետների տապալմանը, որ գծեն այս անգամ արդեն խախտման ոչ ենթակա ու անձեռնմխելի հնի ու նորի նոր սահմանը:     

Վարդան Հարությունյան

Տպել
1780 դիտում

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)