Տարընթերցումներ. թռիչք կոալիցիոն նախագծի վրայով

16/06/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 15-ի համարում

Արդեն երեք-չորս օրից Վենետիկի հանձնաժողով պետք է ուղարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերջնական նախագիծը, որն էլ մինչեւ  հոկտեմբեր պետք է դրվի հանրաքվեի։ Մինչդեռ այս օրերին խորհրդարանում Սահմանադրության թեման նախընտրում են շրջանցել։ Չնայած դե յուրե այդ նախագծի հեղինակը կոալիցիան է, սակայն կուսակցությունների այդ եռյակը որեւէ լծակ չունի վենետիկցիներին հիասթափեցրած Սահմանադրության նախագծում որեւէ տառ անգամ փոխելու։ Եւ դա էր պատճառը, որ նախօրեին հրավիրած ասուլիսում ԱԺ  եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներն ընդունելու են, թե՝ ոչ։

Ու եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն աշխատում են այս հարցում այս օրերին պահպանել անորոշ խորհրդավորություն, ապա երեկ, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսից հետո, կրկին թարմացան միջկոալիցիոն ռազբորկաները։ Կոալիցիայի հանրապետական եւ դաշնակցական թեւին դուր չի եկել, որ Արթուր Բաղդասարյանը, չսպասելով նախագահականից սպասվող ազդակներին, երեկ կրկին հայտարարեց, որ եթե առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրության նախագիծը չփոփոխվի՝ մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու։ Ի պատասխան մեր այն հարցի, թե ինքը, որպես ԱԺ նախագահ, կարո՞ղ է երաշխավորել, որ Հայաստանի իշխանություններն ընդունելու են Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները՝ ինչպես պահանջում է այդ կառույցը, ԱԺ նախագահն ասաց.

«Մենք այդ բարեփոխումները պետք է ամբողջությամբ փորձենք իրականացնել։ Ցավոք, կան մարդիկ, որոնք ավելի շատ իշխանություն են սիրում, քան երկիրը։ Մինչդեռ  ինձ համար ժողովրդավարությունը ավելի շատ օրենք է, քան թե բացառություն։ Ուստի, երկրի հիմնական օրենքում նման շռայլ բացառություններ անելը ես համարում եմ չհիմնավորված։ Ես չեմ կարող պատասխանել կոալիցիայի մնացած երեք կողմերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ հանրապետության նախագահի փոխարեն, բայց ՕԵԿ-ը, որն ԱԺ-ում թվով երկրորդ քաղաքական ուժն է, այդ բարեփոխումները պաշտպանելու է մինչեւ վերջ»,- ասաց ԱԺ նախագահը։ Իսկ մեր հաջորդ հարցին, որ եթե կոալիցիայի մնացած կողմերը կրկին փորձեն ֆռռացնել Վենետիկի հանձնաժողովին, հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը հանի իր ստորագրությունը Սահմանադրության նախագծի տակից, Արթուր Բաղդասարյանն ասաց, թե չի շտապում կանխակալ հայտարարություններ անել, որոնք կարող են վնասել գործընթացին՝ ըստ էության չբացառելով ՕԵԿ-ի կողմից նման հնարավոր դեմարշը։ 

Բնականաբար, այս մի հարցում եւս կոալիցիայից տարանջատվելու ՕԵԿ-ի ստարտային վիճակը հատկապես ՀՀԿ-ում առաջացրել է բողոքի ալիք, իսկ այդ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ Արթուր Բաղդասարյանը լավ չի անում, որ ժամանակից շուտ հայտարարություններ է անում. «Համենայնդեպս, ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի ողջ պատասխանատվությունն ընկնում է կոալիցիայի վրա, ուստի ճիշտ կլիներ, որ այդ հարցի կապակցությամբ առանձին կուսակցությունների լիդերներ առանձին հայտարարություններ չանեն։ Մենք միասին պետք է որոշենք, թե ինչն ենք ընդունում, ինչը՝ մերժում։ Ոչ մեկին չի հաջողվի պատասխանատվությունն իր վրայից գցել եւ փորձել ավելի ժողովրդավար երեւալ։

Բացի այդ, որեւէ մեկը չի ասել, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկները չեն ընդունվելու, ուստի կանխավ իմացած  ճշմարտությունները սեփական անձին վերագրելը ճիշտ ճանապարհ չէ։ Եւ այս առումով Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը բնավ էլ սենսացիոն չէ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որի կարծիքով եվրոկառույցների առաջ կոալիցիան, անկախ տարբեր ուժերի փախուստի փորձերից, ներկայանալու է մեկ, միասնական դեմքով, եւ ոչ մի ուժի չի հաջողվելու թռնել սահմանադրական միասնական նախագծի պատասխանատվության վրայից: Համենայնդեպս, ՀՀԿ-ն դա թույլ չի տալու։

Եւ քանի որ խորհրդարանում այս օրերին պարապ նստած՝ սպասում են, թե իրենց ի՞նչ փաստաթուղթ է մատուցվելու նախագահական նստավայրից, երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը լրամշակում առաջին ընթերցմամբ ընդունված եւ եվրոկառույցներին խորապես հիասթափեցրած նախագիծը։ Մեզ հասած տեղեկությամբ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է այն առաջարկին, որ Արդարադատության խորհրդի նախագահին նշանակի ոչ թե ինքը, այլ խորհուրդն իր կազմից, փակ, գաղտնի քվեարկությամբ, ընտրի նախագահ։ Ինչ վերաբերում է  Երեւանի քաղաքապետին, ապա Քոչարյանը դեռ չի որոշել՝ քաղաքապետի մասին դրույթն ընդհանրապե՞ս հանել Սահմանադրությունից, թե՞ Սահմանադրության մեջ ամրագրեն, որ քաղաքապետին ընտրելու է ավագանին։

Իսկ կառավարության ձեւավորման հարցում Քոչարյանի կարծիքն առայժմ անսասան է.  ԱԺ-ն չպետք է իրավունք ունենա ձեւավորելու կառավարություն, եթե անգամ նախագահի ներկայացրած կառավարությունն ԱԺ-ի կողմից երկու անգամ չի արժանանում հավանության։ Ինչեւէ, Գալուստ Սահակյանը վստահ է, որ Հայաստանը պարտավոր չէ ընդունել Վենետիկի հանձնաժողովի բոլոր ուլտիմատումները։ Այդ կարծիքին է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, որն էլ իր հերթին վստահ է, որ Վենետիկի հանձնաժողովը չպետք է խառնվի մեր երկրի ներքին «ատմոսֆերային»։ Մինչդեռ, նրանց կոալիցիոն գործընկեր Արթուր Բաղդասարյանի կարծիքով Վենետիկի հանձնաժողովի առաջարկներն ամբողջությամբ չընդունելու այլընտրանքը լինելու է ոչ ժողովրդավարական Սահմանադրությունը՝ դրանից բխող բոլոր եվրոսանկցիաներով։ Թե ինչո՞վ կավարտվի սահմանադրական այս էպոպեան, կորոշի Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ոչ ուշ, քան մինչեւ հունիսի 19-ը։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1966 դիտում

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ