Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

«Բնապահպաններին կոչ եմ անում՝ թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետեւ էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Մանել Գրիգորյանի տարածքում կատարված խուզարկություններին:

Վանեցյանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է, եւ ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի: 
Հարցին՝ տեղյա՞կ էր ԱԱԾ-ն յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասը ներկայացնել, իհարկե, տեղյակ էինք»։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները եւ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: «ԱԱԾ-ն իր անելիքն արել է, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- նշեց նա։

ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք տեղեկություններ կան, որ Մանվել Գրիգորյանը միայնակ չի եղել, մասնավորապես՝ այդ անօրինականությանը դիմել է Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, Վանեցյանն ասաց, որ քննությունը ցույց կտա, թե ովքեր կապ ունեն գործի հետ:

Արթուր Վանեցյանը ասաց, որ կլինեն նոր բացահայտումներ: Նա նաեւ հայտնեց, որ այլ բարձրաստիճան զինվորականների տներում էլ ստուգումներ կարող են լինել, եթե կասկածներ, փաստեր ունենան, հենց այնպես գործողություններ չեն անի:

«ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում, ես թույլ չեմ տա դա»,- ասաց Վանեցյանը:

Տպել
2994 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է