Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի մարզի Արմավիր եւ Բաղրամյան համայնքների ԵԿՄ տարածքային կառույցները ժամանակավորապես կասեցնում են իրենց գործունեությունը ԵԿՄ վարչության եւ Արմավիրի մարզային խորհրդի հետ:

Մեզ հետ զրույցում Արմավիր համայնքի ԵԿՄ տարածքային կառույցի նախագահ Պատվական Ջեյրանյանը հաստատեց տեղեկությունը:

- Պարոն Ջեյրանյան, տեղեկություն ունենք, որ ձեր համայնքի եւ Բաղրամյան համայնքի ԵԿՄ տարածքային կառույցները ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը ԵԿՄ վարչության եւ Արմավիրի մարզային խորհրդի հետ, ճի՞շտ է դա:

- Այո:

- Ինչո՞ւ եք այդպես որոշել:

- Այն ինչ ԱԱԾ-ն հայտնաբերեց, դա անընդունելի բան էր, չգիտեմ դավաճանություն ասեմ, թե ինչ ասեմ, այդ հայտնաբերվածը ոչ մեկի կողմից ներելու բան չէր:

- Այսքան ժամանակ տեղեկություն չե՞ք ունեցել այդ ամենից:

- Չէ, որտեղի՞ց ես ունենայի նման տեղեկություն, մահկանացուները նման տեղեկություն չեն ունենում:

- Իսկ ո՞րն է ձեր պահանջը:

- Մեր պահանջը այն է, որ ԵԿՄ խորհրդի նոր նիստ հրավիրվի, քննարկվի այդ հարցը եւ դրանից ելնելով նոր ղեկավար ունենանք: Մենք չենք համագործակցելու վերադաս կազմակերպության հետ մինչեւ այդ հարցը չլուծվի:

- Այլ համայնքներ նույնպե՞ս միանալու են ձեր բողոքին, տեղյա՞կ եք:

- Կոտայքի մարզի 8 տարածքային բաժանմունք էլ են միացել իմ տեղեկություններով, իսկ մեր մարզում միայն մենք եւ Բաղրամյանն ենք:

- Ո՞ւմ եք տեսնում ԵԿՄ ապագա նախագահի պաշտոնում:

- Դա դեռ քննարկված չէ, այդ մասին դեռ չեմ մտածել:

Տպել
3685 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ