Կաշխատենք, որ լավ տրամադրություն լինի ոչ միայն թիմում, այլեւ երկրպագուների մոտ. Ակինֆեեւ

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ամեն ինչ անելու է, որ իր երկրպագուների համար բարձր տրամադրություն ապահովի: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թիմի ավագ Իգոր Ակինֆեեւը: Նա նաեւ ընդգծեց, որ թիմում մթնոլորտը շատ լավ է

«Տրամադրությունը բարձր է: Երբ լավ արդյունք կա, տրամադրությունը միշտ էլ բարձր է: Մենք կաշխատենք, որ լավ տրամադրություն լինի ոչ միայն թիմում, այլեւ երկրպագուների մոտ»,- ասաց նա:

Վաղն աշխարհի 2018 թ. առաջնության A խմբի 2-րդ տուրի խաղում Ռուսաստանը հանդիպելու է Եգիպտոսին: Ռուսների գլխավոր խնդիրներից մեկը լինելու է մրցակցի առաջատար Մոհամեդ Սալահին կանգնեցնելը: Այսօր լրագրողները թե՛ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին եւ թե՛ Ակինֆեեւին բազմաթիվ հարցեր տվեցին «Լիվերպուլի» խաղացողի մասին: Վերջինիս հարցրին՝ արդյո՞ք ուզում է, որ Սալահը խաղադաշտ դուրս, թե՞ ոչ:

«Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես պատասխանել: Միայն կնախընտրեմ, որ իմ թիմը վաղը հաղթի»,- ասաց նա:

Խմբային փուլի առաջին խաղում ռուսները գերվստահ հաղթանակ էին տարել Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Նրանք մրցակցին պարտության էին մատնել 5:0 հաշվով: Այս պահին նույն խմբում ընդգրկված Ուրուգվայի նման ունեն 3 միավոր, սակայն գերազանցում են նրանց լրացուցիչ ցուցանիշներով եւ գլխավորում են A խումբը, որն ունի հետեւյալ տեսքը.

1. Ռուսաստան 3 միավոր

2. Ուրուգվայ 3

3. Եգիպտոս 0

4. Սաուդյան Արաբիա 0

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

Տպել
492 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին