Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը. հուսով են ՀՀ-ն ու եվրոպացիները

Հունիսի 18-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Կիպրոսի եւ Լիտվայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականները:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունեց եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան՝ կարեւորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում խորհրդարանական համագործակցության հարթակը: 

Եվրոպացի խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, եւ այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ օրակարգի բազմաոլորտ հարցերին, ինչպես նաեւ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

Նշելով, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս հայտնեցին, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հանդիպման մասնակիցները կարեւորեցին Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։

ԱԳ նախարարը զրուցակիցներին տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաեւ հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ:

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին եւ առաջնահերթություններին՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը եվրախորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ երկրի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։

Տպել
696 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը