Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: «Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել դրանց խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների: 

Տպել
821 դիտում

«Փյունիկը» դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ

12 զոհ, 571 վիրավոր, 300-ից ավել ձերբակալված կա. Իրաքում բողոքի զանգվածային ցույցեր են

ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյին

Վարչապետը դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Էրեբունիում անչափահասին մահակով ծեծի ենթարկելու գործով անդրանիկ նիստի օրը հայտնի է

ՌԱԿ-ը դժգոհ է. Միրզոյանի կողմից անբարեկրթություն է, Իոաննիսյանի կողմից՝ անպարկեշտություն

ԲԴԽ-ն չհաստատեց Վերաքննիչ քրեականում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը

Ես իմ ծառայակցին չեմ սպանել, ծեծելով ցուցմունք են կորզել, շինծու գործ սարքել. բաց նամակ

«Գանձասարը» դուրս մնաց Եվրոպա լիգայից. ցավալի պարտություն վերջին րոպեին

Կոռուպցիոն սխեմա դատական համակարգում. ովքեր են կիսում «պտուղները»

Վերաքննիչից պահանջում են ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն

Լոռիում տարիներ շարունակ բուժաշխատողներին պարտադրել են հատկացումներ անել հիմնադրամին

Վալերի Օսիպյանի հրամաններով ՃՈ մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են աշխատանքից

Մեկնաբանելու կարիք էլ չկա, եթե ճիշտ լիներ, այսօր կլսեիք այդ մասին. Օրբելյանը չի հեռանում

ՃՈ-ն հրավիրում է աշխատանքի. տարիքը՝ մինչև 30, հասակը՝ 170 սմ-ից ոչ պակաս, դիպլոմով, առողջ

Սկանդալների մեջ հայտնված Աճեմյանի հեռանալն Աղաջանյանը չի մեկնաբանում, սպասում է վարչապետին

ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության հետ. Պաոլա Սևերինո

Արա Սաղաթելյանի հերթական մարդն ԱԺ-ում. ով է լրատվության վարչության նոր պետը

Ձերբակալվել են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատակիցները

Շտապ օգնության վարորդները աշխատանքի չեն հաճախել ու վճարվել են, մեքենայի բենզինը յուրացրել