Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Գործադիրի ղեկավարը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: 

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:

Տպել
692 դիտում

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ