Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

18/06/2018 schedule21:58

Հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: Դեսպանը հավելեց, որ , և հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն:

Իր հերթին նախարարի տեղակալը, գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության դիրքորոշման կապակցությամբ, ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները խարսխված են իրանցի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Աբաս Արաղչիի խնդրանքով՝ Արտաշես Թումանյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Ի պատասխան, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներին, ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ համագործակցության, գործող առևտրային ռեժիմների, բանկային համակարգի ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում զրուցակիցները քննարկեցին ներդրումային ծրագրերի իրականացման, երկկողմ գործարար կապերի խորացման հեռանկարները:

Համընդհանուր գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի առնչությամբ նախարարի տեղակալ Արաղչին, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցությունը, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը համարում է խիստ կարևոր իրադարձությունների ցանկացած ընթացքի դեպքում:

Տպել
688 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին