Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական  շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը,  աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես  կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ:

Պարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Հ.Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն: Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝  5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը:

Հ. Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
2531 դիտում

10/50 ընտրատեղամասի թեկնածուների առաջատար եռյակն «Իմ քայլը» դաշինքից է, Ա. Սիմոնյանը՝ 1-ին տեղում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է