Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը հույս ունի, որ Մոհամեդ Սալահը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Ռուսաստանի դեմ խաղում: Այս մասին մասնագետը նշեց այսօր՝ հունիսի 18-ին, աշխարհի 2018 թ. առաջնության A խմբի 2-րդ տուրի նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆուտբոլիստն ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում, եւ ԱԱ առաջին տուրի ՈՒրուգվայի դեմ խաղում էլ չկարողացավ օգնել իր թիմին:

«Նա պատրաստ է խաղալ: Մենք կարծում էինք, որ նա պատրաստ կլինի նաեւ Ուրուգվայի դեմ խաղից առաջ: Այսօր կրկին կփորձենք նրան: Հուսով եմ՝ նա կխաղա վաղը»,- ասաց Կուպերը:

Մարչզին հարց ուղղեցին նաեւ Սալահի մասին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի խոսքերի վերաբերյալ: Չերչեսովն ասել էր, որ իրենք գիտեն՝ ինչպես կանգնեցնել մրցակցի առաջատարին:

«Ամեն մարզիչ ունի իր ռազմավարությունը, ամեն մարզիչ ունի խաղին պատրաստվելու իր եղանակը, բայց կարծում եմ՝ նա չի մտածում միայն 1 խաղացողի մասին: Իհարկե Սալահը շատ կարեւոր խաղացող է, դրանում կասկած չկա, բայց խաղին պատրաստվելիս չեն մտածում՝ ինչպես կանգնեցնել Սալահին կամ հնարավոր է նրան կագնեցնել, թե ոչ»,- ասաց նա:

Ռուսաստան-Եգիպտոս հանդիպումը կայանալու է վաղը: Սկսվելու է 22:00-ին: Խմբային փուլի առաջին տուրից հետո A խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Ռուսաստան 3 միավոր

2.Ուրուգվայ 3

3.Եգիպտոս 0

4.Սաուդյան Արաբիա 0

Տպել
679 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ