Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Քիչ էր մնում Անգլիայի ֆուտբոլի հավաքականն էլ հաղթանակ չտաներ աշխարհի 2018 թ. առաջնության խմբայի փուլի իր առաջին խաղում: Քիչ առաջ ավարտված հանդիպման մինչեւ վերջին վայրկյանները ոչ-ոքի՝ 1:1 էր խաղում Թունիսի հետ: Միայն ավելացված ժամանակում ավագը՝ Հարի Քեյնը, հաղթանակ պարգեւեց իր թիմին:

Այս խաղում հաշիվը բացել էր հենց Քեյնը: Նա աչքի էր ընկել 11-րդ րոպեին: Խաղակեսի վերջնամասում թունիսցիները 11-մետրանոցի հնարավորություն էին ստացել, եւ 35-րդ րոպեին Ֆերժանի Սասին այն անվրեպ իրացրել էր: Թունիսցիներին ընդամենը 3 րոպե չբավականացրեց հրաշք գործելու համար: Ավելացված ժամանակի առաջին րոպեին Քեյնը գլխի հարվածով խփեց հաղթական գնդակը. 2:1, եւ Անգլիան, ի տարբերություն մրցաշարի ֆավորիտներ Իսպանիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Արգենտինայի, ԱԱ-ում պայքարը սկսում է հաղթանակով:

G խմբի մյուս խաղում այսօր՝ հունիսի 18-ին, Բելգիան 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Պանամայի դարպասը:

G խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Բելգիա 3 միավոր

2.Անգլիա 3

3.Թունիս 0

4.Պանամա 0

Այսօր կայացել էր նաեւ F խմբի Շվեդիա-Հարավային Կորեա հանդիպումը: Շվեդները հաղթել էին 1:0:

F խումբն այսպիսին է.

1.Շվեդիա 3

2.Մեքսիկա 3

3.Հարավային Կորեա 0

4.Գերմանիա 0

Վաղը կկայանան հետեւյալ խաղերը.

Խումբ H         16:00. Կոլումբիա - Ճապոնիա

Խումբ H         19:00. Լեհաստան - Սենեգալ

Խումբ A         22:00. Ռուսաստան - Եգիպտոս

Տպել
982 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան