Ինչպե՞ս ներդրումների տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնել. հանդիպում նախարարի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր եւ «OWC» հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին  ներկայացնելով ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է, որ «SCHNEIDER GROUP»-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք երկրներում։

Մասնավորապես, մատուցվող ծառայությունների մեջ մտնում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաեւ իրավաբանական տարբեր հարցերի` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային եւ կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը:

Նախարար Մինասյանը ողջունել է «SCHNEIDER GROUP» ընկերության կողմից մեր երկրում գրասենյակ բացելու նախաձեռնությունը, հայտնելով գերատեսչության իրավասությունների սահմաններում ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։

Կողմերը խոսել են նաեւ ներդրումների տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու ոլորտային առանձնահատկությունների մասին։

Տպել
615 դիտում

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը