ԵՄ-ն պատրաստ է աջակցել՝ դատական համակարգի անկախացման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարի տեղակալ Քրմոյանը կարեւորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը: 

Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում՝ երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշպանությունն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը եւ այլ հարցերի:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Քրմոյանը եւ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ ՄըքԱլիսթերը շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարում անկախ դատական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը:

Տպել
482 դիտում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն