Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու նիստին

Ծառուկյան խմբակցությունը միաձայն կողմ է լինելու Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Բացահայտումներ լինելու են, եւ մենք ստանալու ենք բոլոր հարցերի պատասխանները: Ինչպե՞ս եղավ, որ օգնությունը հայտնվեց շարքային դավաճանի տանը»,- ասաց պատգամավորը:

ՀԺ-ի հարցին՝ խմբակցության բոլո՞ր պատգամավորներն են գալու, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կա երկու հարգելի բացակա: Մեր ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանն էլ է ներկա լինելո՞ւ, Զոհրաբյանն ասաց.

«Պարոն Ծառուկյանն այսօր պետք է գար, որովհետեւ տեղյակ չէ, որ քննարկվելու է այդ հարցը, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակին: Պարոն Ծառուկյանի այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվեր հանրության կողմից: Ծառուկյանը, որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի, բայց այն՝ ինչ մենք ասում ենք, Ծառուկյան խմբակցության դիրքորոշումն է»,- ասաց նա:

Նշենք, որ 2015 թվականին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի փետրվարյան հայտնի նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանը եւս կոշտ կարծիք էր հայտնել Ծառուկյանի մասին:

Տպել
4335 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է