Էջմիածնում ծնված երեխաներից շատերը պետք է կրեին Մանվել անունը. Նաիրա Զոհրաբյան

Աժ-ն քննարկում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում հրապարակեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը: ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով դատախազին` ասաց, որ այն ինչ որ նա ներկայացրեց մարադյոռ, զինվորի հաց գողացող, իր գնահատմամբ պետական դավաճան Մանվել Գրիգորյանի կյանքից, դա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հանցագործություն չէր:

«Հարցս հստակ է, ո՞ւր էիք դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջիմածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին»,- ասաց նա, ապա հետաքրքրվեց, թե ե՞րբ է դատախազը իմացել, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իր իսկ թվարկած հանցագործությունները:

Դավթյանն ասաց, որ այդ մասին իմացել է, երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով սկսվեց այս դեպքով իրականացվել վարույթ: Զոհրաբյանը շարունակեց  ելույթը.

«Շատ տարօրինակ է. տարիներ շարունակ մամուլը, էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որեւէ մեկն առանց Գրիգորյանի թուլաների թույլտվության իրավունք չունեն շնչելու եւ ապրելու, անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնված երեխաներից շատերը պետք է կրեին Մանվել անունը: Սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում, որ մարդը, ում տրվել է Արցախի ամենաբարձր կոչումը, լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեբկիր»:

Գլխավոր դատախազը՝ անդրադառնալով նրա ելույթին, ասաց, որ կփորձի առանց էմոցիաների ներկայացնել: Նա պարզաբանեց, որ դեպքում կարող է իրավապահ համակարգը վարույթ սկսել, ապա ասաց.

«Ինչ վերաբերում է ձեր կողմից հրապարակած տեղեկություններին, ինձ հարց հետաքրքրեց՝ Դուք, այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե այդ ամեն ինչի մեջ տեսել եք առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր երբեւէ դիմե՞լ եք դատախազին կամ այլ իրավապահ մարմնի, որպեսզի այդ փաստով իրականացվի վարույթ»:

Տպել
778 դիտում

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ