Նոր աղմկոտ. տուժողները բարձրաստիճաններ են

19/06/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 16-ի համարում

Շատ շուտով հայ հանրությունը հերթական աղմկոտ դատավարության ականատեսը կդառնա: Դատավարություն, որտեղ տուժողի դերում են հանդես գալու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ այլ բարձրաստիճան անձինք: Արդեն կես տարուց ավելի է գլխավոր դատախազությունը քննում է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մահափորձի գործը, որտեղ պատվիրատուի դերում հանդես են գալիս Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) եւ իր ընկերը՝ Գագիկ Գրիգորյանը: Ըստ նախաքննության մարմնի՝ վերջիններս մտահղացել են իշխանափոխություն իրականացնել՝ Խոսրովի անտառում ու Արտաշատում կատարվելիք տեռորիստական ակտերի միջոցով:

Այս խոշորամասշտաբ գործողությունը պետք է իրականացներ մեզանում ոչ անհայտ Կծան Միշան, որին պատվիրատուները, ըստ մեղադրանքի, խոստացել են 100 հազար դոլար վճարել: Դրա մի մասը՝ 40 հազարը, որպես կանխավճար տվել են նրան, մնացածը խոստացել են տալ ահաբեկչությունից հետո: Այդ գումարով Կծանը, իր ցուցմունքի համաձայն, պայթուցիկ է գնել եւ նախապատրաստվել, սակայն մտահղացումը նախատեսված ժամկետում իրականացնել չի հաջողվել, ուստի պատվիրատուները հրաժարվել են այդ մտքից եւ իրենց գումարը ետ են պահանջել: Այստեղ Կծան Միշային օգնության է հասել անվտանգության ծառայությունը եւ քիմիական նյութով մշակած 10 հազար դոլար գումարը տալով նրա ձեռքը՝ նոյեմբերի 9-ին ձերբակալել է Գագիկ Գրիգորյանին:

Նշենք նաեւ, որ Կծան Միշան ձայնագրել է իր խոսակցությունները Գ.Գրիգորյանի ու Է.Մադաթյանի հետ եւ այդ ձայներիզները տրամադրել անվտանգության մարմիններին: Դրանք քրգործի ամենալուրջ ապացույցն են համարվում: Ձայներիզներում հիմնականում խոսում է Կծանը, որն արդարանում է ահաբեկչությունը չիրականացնելու համար եւ խնդրում է ժամանակ տալ՝ կանի: Գրիգորյանի ձերբակալությունից հետո Է.Մադաթյանը հեռացել է հանրապետությունից: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հետախուզում հայտարարվել: ՀՀ իրավապահ մարմինները նաեւ դիմել են այլ երկրների իրենց գործընկերներին՝ Մադաթյանին գտնելու եւ իրենց հանձնելու խնդրանքով: Հետագայում մեզ հետ կապվելով՝ Մադաթյանը հայտարարեց, որ ինքը թաքնված չէ, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժվում է:

Ավելին՝ պարզվեց, նա ՌԴ քաղաքացի է, եւ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացուն հանձնել այլ պետության: Գագիկ Գրիգորյանը 7 ամսից ավելի է կալանքի տակ է: Այս ձգձգումը բացատրվում է նրանով, որ դատախազությունը ձգտում էր նախաքննությունը ձգել այնքան՝ մինչեւ կլուծվի «գլխավոր պատվիրատուին»՝ Է. Մադաթյանին բերելու հարցը: Չէ՞ որ առանց նրա շոուն կատարյալ չի լինի: Այժմ թերեւս սպառվել են վերջինիս Հայաստան բերելու հնարավորությունները, ուստի որոշվել է քրգործից Մադաթյանի մասն անջատել՝ շարունակել քննությունը, իսկ Գրիգորյանի մասն ուղարկել դատարան: Ամենայն հավանականությամբ շուտով դատաքննությունը կսկսվի եւ մեզ բավական ուշագրավ տեսարան է սպասվում:

Սակայն մինչ դատաքննությունը կսկսվի, մենք փորձեցինք ճշտել, թե ինչ եզրահանգման է եկել նախաքննության մարմինը, ինչ վիճակով է գործն ուղարկվում դատարան: Եթե հիշում եք, մենք գրել էինք, որ նախաքննության սկզբում Գագիկ Գրիգորյանը կտրականապես հերքում է մեղադրանքը եւ պնդում է, որ 40 հազարը Կծանին տվել են անասնաֆերմա հիմնելու եւ բիզնես անելու համար: Հետագայում ֆերման չի ստեղծվել, եւ իրենք գումարը ետ են պահանջել: Որքանով կարողացանք պարզել՝ նախաքննության ավարտին Գ.Գրիգորյանը փոխել է իր ցուցմունքները: Նա, բացատրելով ձայներիզների խոսակցությունները, խոստովանել է, որ եղել է մահափորձի նախապատրաստություն՝ Մադաթյանի պատվերով, որից Է.Մադաթյանը հրաժարվել է եւ իրեն էլ հրահանգել է գումարը Կծանից ետ վերցնել:

Ըստ Գրիգորյանի՝ ինքն ընդամենը միջնորդի դեր է խաղացել, տեղյակ չէ նախապատրաստվող ահաբեկչության մանրամասներին՝ այդ մասին կարող են պատմել միայն Կծան Միշան եւ Է.Մադաթյանը: Քրեական օրենսգրքի 36 հոդվածով «հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»: Այսինքն՝ ամեն դեպքում այս քրգործը չպետք է գնար դատարան, եւ Գագիկ Գրիգորյանը չպետք է քրեական հետապնդման ենթարկվեր, սակայն իշխանությունը հավանաբար որոշել է այս հերթական դատավարության միջոցով դիվիդենտներ շահել եւ հանրությանը ներկայանալ զոհի կարգավիճակում:

Հետաքրքիրն այն է, որ եթե դատավարության ժամանակ պահպանվեն քրեադատավարական նորմերը, ապա վերոնշյալ բարձրաստիճան անձինք պետք է անպայման դատարան ներկայանան եւ հավաստեն իրենց տուժած լինելու հանգամանքը: Նաեւ պետք է ցուցմունք տան՝ արդյո՞ք նշված օրերին իրենք պետք է լինեին Խոսրովի անտառում կամ Արտաշատում եւ այլն: Ըստ մեզ հասած լուրերի՝ այժմ նախաքննության մարմինը փորձում է լուծել տուժողների ներկայության հարցը, հավանաբար ինչ-որ մեկը նրանց շահերը կներկայացնի դատարանում: Թեեւ՝ անհասկանալի է, թե տուժողների ներկայացուցիչն ինչպես կարող է հարցաքննվել նրանց փոխարեն եւ պատասխանել կողմերին հետաքրքրող հարցերին:

Արմինե Օհանյան

Տպել
1648 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան