Կուսակցական. իսկ դու ունե՞ս 2000 անդամ

19/06/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 16-ի համարում

2004 թվականի դեկտեմբերին խորհրդարանը փոփոխություն կատարեց «Կուսակցությունների մասին» օրենքում, որը ՄԱԿ խմբակցությունը գնահատեց Հայաստանում հավատաքննություն մտցնելու փորձ: Ըստ կատարված փոփոխության, կուսակցությունը չի կարող ունենալ 2000-ից պակաս անդամ, հանրապետության յուրաքանչյուր մարզում պետք է ունենա ոչ պակաս քան 100 անդամ, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւանը: Ահա այս ամենի մասին կուսակցությունը մինչեւ հուլիսի վերջին օրը պարտավոր է գրավոր տեղեկացնել պետական լիազոր մարմնին՝ արդարադատության նախարարությանը: Իսկ բոլոր այն կուսակցությունները, որոնք չեն կատարի օրենքի այս պահանջը՝ կլուծարվեն:

Եւ չնայած սեփական կուսակցությունը պահպանելու համար կուսակցական լիդերներն ունեին ուղիղ վեց ամիս ժամանակ, սակայն ըստ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի, որեւէ կուսակցություն դեռ նախարարությանը չի ներկայացրել պահանջվող տեղեկանքը: Փոխնախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանում պաշտոնապես գրանցված 68 կուսակցություններից քանիսն է, որ ունի 2000 եւ ավելի անդամ, սակայն նախարարության մեկ այլ աշխատակցի մոտավոր հաշվարկով, այդ կուսակցությունների թիվը չի անցնում 10-15-ը: Իհարկե, Մուկուչյանը նաեւ նշում է, որ կան պաշտոնապես գրանցված կուսակցություններ, որոնց հետ երբ որեւէ հարց է լինում լուծելու, ապա որքան էլ նախարարությունն իր ողջ ներուժն ու եռանդը ներդնում է պաշտոնապես գրանցված այդ կուսակցությունից որեւէ անդամ գտնելու համար, ոչինչ չի ստացվում:

Այսինքն, եթե մինչեւ հուլիսի վերջը արդարադատության նախարարությանը չներկայացվեն «լիպովի» տեղեկանքներ, ապա արդեն օգոստոսին հայրենական կուսակցությունների թիվը չի անցնի երկու տասնյակը (ըստ օրենքի, տեղեկանք չներկայացրած կուսակցությունները մեխանիկորեն լուծարվում են), որն էլ, ըստ նախագծի կոալիցիոն հեղինակների, իրենց երազանքն է՝ ստեղծել թվով քիչ, բայց որակով հզոր կուսակցություններ:  Այդուհանդերձ, կուսակցական «գլխաքանակ» ապահովելով հզոր կուսակցություն ստեղծելու ծրագիրն առանձնապես տպավորիչ չի թվում, քանզի մեր իրականության մեջ կան կուսակցություններ, որոնք բազմանում են սարկոմայի արագությամբ, բայց դրանից հաստատ չեն հզորանում:

Եւ չնայած այս օրենքի արձագանքները կերեւան մեկ ամսից ոչ շուտ, սակայն ՄԱԿ խմբակցությունը շարունակում է պնդել, որ ընտրված մեթոդը վերածվելու է քաղաքական կյանքը վերահսկելու պետական գործիքի, որն արգելակելու է քաղաքացիական հասարակության զարգացումը. «Արդյունքում, գոյություն ունեցող կուսակցական համակարգը կհայտնվի գործադիր մարմնի անհարկի վերահսկման ներքո եւ կօժանդակի իշխանությունը կրող կուսակցությունների մենաշնորհային դիրքերի ամրապնդմանը: Առաջին արդյունքը կլինի գործող բազմաթիվ կուսակցությունների լուծարումը, իսկ մյուսները ստիպված կլինեն ապացուցել 2000 անդամի եւ տարածքային ստորաբաժանումների առկայությունը յուրաքանչյուր մարզում:

Իսկ ապացուցել՝ նշանակում է չինովնիկներին տրամադրել կուսակցության 2000 անդամների անձնական տվյալները: Այս ամենի արդյունքում կարող է արմատավորվել կորպորատիվ տիպի կուսակցական համակարգ, ուր կուսակցությունները ոչ այնքան կկատարեն քաղաքացիների կամքի արտահայտման առաքելությունը, կներկայացնեն նրանց շահերը խորհրդարանում եւ կվերահսկեն գործադիր իշխանությանը, որքան կվերածվեն ազդեցության ոլորտներին տիրացած խմբային շահերի սպասարկողների՝ հետապնդելով մեկ գերնպատակ՝ պահպանել եւ վերարտադրել սեփական իշխանությունը»,- այս կարծիքին է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:  Այսպիսով, եթե իրականանան Արսենյանի կանխատեսումները, ապա արդեն աշնանը մենք կունենանք բացարձակ վերահսկելի քաղաքական դաշտ, ուր քաղաքական ողջ տիրույթը բաժանված կլինի հազիվ երկու տասնյակ կուսակցությունների միջեւ, եւ զտման այս գործով զբաղվող լիազոր մարմինն անդամ առ անդամ տեղեկացված կլինի, թե ասենք, ո՞ր կուսակցության անդամ է ոմն Պողոսը, եւ ի՞նչ քաղաքական իդեալներ նա ունի:

Իսկ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շեմին նույն այդ «լիազոր մարմինների» կողմից կվերահսկվեն ու կխմբագրվեն նաեւ այդ քաղաքական իդեալները, եթե դրանք ինչ-որ կերպ կհակասեն գործող իշխանության իդեալներին ու ծրագրերին: Ինչեւէ, ողջ այս «հավատաքննական» գործընթացի անդրանիկ ճիչերը ՄԱԿ նախագահը խոստանում է, որ լսելու ենք արդեն մի քանի շաբաթից: Մինչդեռ «Կուսակցությունների մասին օրենքում» արված փոփոխությամբ հստակ չէ, թե ի՞նչ մեխանիզմներով են ստուգվելու այս կամ այն կուսակցության ներկայացրած տեղեկանքները՝ իրենց կուսակցական գլխաքանակի վերաբերյալ: Այնպես որ, Տ.Մուկուչյանը չի բացառում, որ օրենքը եւս մեկ անգամ բերվի խորհրդարան՝ վերահսկողական մեխանիզմները սահմանելու համար:   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1200 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա