Մինչեւ վերջ. կգա ակտիվացման պահը

19/06/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 16-ի համարում

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ կրկին վերակենդանացան խոսակցություններն այն մասին, որ ավտոբուսներին արգելել են շրջաններից գալ Երեւան, ոստիկանության բաժիններ են կանչվել ընդդիմության ակտիվիստները, նրանց զգուշացվել է հանրահավաքին մասնակցելու անթույլատրելիության մասին: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ տնային կալանքի են ենթարկվել ՆԺԿ Աբովյանի, Թալինի եւ Երեւանի երկու տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, որոնցից յուրաքանչյուրի բնակարանը հսկում է 8 ոստիկան, որոնք հետեւում են, որ ՆԺԿ ակտիվիստները դուրս չգան իրենց բնակարաններից:

Թե ինչ կլինի նրանց հետ, եթե տանից դուրս գան, պարոն Կարապետյանը չասաց: Հանրահավաքի մասնակիցներից մեկը գրավոր տեղեկացրեց, որ Մալաթիա տոնավաճառի սեփականատերերը արգելել են աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին, ինչին Արամ Կարապետյանը պատասխանեց, որ լավ հայտնի են ինչպես տոնավաճառի սեփականատերերը, այնպես էլ աշխատակիցները: Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետն էլ հանրահավաքի անցկացման վայրից քիչ հեռու կազմակերպել էր համերգ, եւ հանրահավաքն ընթացավ երաժշտության ոգեւորող հնչյունների տակ: Ընդհանուր առմամբ հանրահավաքին տարբեր գնահատականներով մասնակցում էին 1.5-2 հազար մարդ: Դրա պատճառը թերեւս այն է, որ արգելելով ՆԺԿ ակտիվիստների մասնակցությունը հանրահավաքին՝ իշխանությունները դա փոխհատուցել էին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բացի ոստիկանական համազգեստով գնդապետներից եւ փոխգնդապետներից, հանրահավաքի անցկացման տարածքում շրջում էին սափրագլուխ եւ օլիմպիական չեմպիոնի մարմնակառուցվածքով մարդկանց խմբեր: Սակայն հանրահավաքի ողջ ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չունեցավ: Նրանց հավանաբար զգաստացրեց Արամ Կարապետյանի հետեւյալ զգուշացում-հայտարարությունը. «Եթե որեւէ մեկն ուզում է Արամ Կարապետյանին, «Նոր ժամանակներին», մեր կառույցներին վախեցնել, չարաչար սխալվում են»: Բացի այդ, Արամ Կարապետյանը կրկին խոսեց հեղափոխության անխուսափելիության մասին եւ դա ներկայացրեց այսպես. «Կգա քաղաքական պահը, կտեսնեք, որ այդ պահը կգա, կգա ժողովրդի ակտիվացումը, կտեսնեք ինչքան մարդ կհավաքվի Բաղրամյան փողոցում:

Մի անգամ ասել եմ, որ կլինի 50 հազարով էլ մենք հավաքվենք Բաղրամյան փողոցում, Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ ու մի հինգ օր շուրջպար պարենք: Բայց հավատացեք, այդ շուրջպարը կհաջողվի»: Քանի որ ներկաներին շատ էր հետաքրքրում ընդդիմության այլ թեւերի հետ համագործակցության եւ միասնական պայքարի հնարավորության հարցը, Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն հանդիպում է ունեցել Ստեփան Դեմիրճյանի հետ, ապագայում պատրաստվում է հանդիպում ունենալ այլ քաղաքական ուժերի հետ եւ կանխատեսեց, որ սեպտեմբերին տեղի կունենա ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի համախմբում, եւ երբ գա փոփոխությունները սկսելու ժամանակը, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կգործեն միասնաբար:

«Ժողովուրդ, վստահ եղեք, որ հաջորդ հանրահավաքները, որոնք անցկացվելու են, շատ դեպքերում անցկացվելու են միասնական, այլ ընդդիմադիր ուժերի հետ, լինելու են մարդաշատ եւ որեւէ բան մեզ չի կանգնեցնելու: Մենք գնում ենք մինչեւ վերջ, եւ մեր կարգախոսը մեկն է` հաղթանակ»,- հայտարարեց Արամ Կարապետյանը: Քանի որ ներկաները տեղյակ էին Արամ Կարապետյանի եւ «Ազգային միաբանության» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի լարված հարաբերությունների մասին, հարց ուղղվեց, թե արդյոք հնարավոր է, որ համագործակցության եզրեր գտնվեն նաեւ ընդդիմադիր այդ կուսակցության հետ, ինչին Արամ Կարապետյանը պատասխանեց. «Եթե ցանկություն կա, եթե գործողության հստակ ծրագիր կա, եթե վախ չկա, եթե իշխանությունների հետ համագործակցելու ճանապարհի միտք չկա, ուրեմն բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1288 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը