Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունի հետեւանքով ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի քայլն ազգի դավաճանություն է համարում. «Խոսքեր չեմ գտնում, մի բառ կարող եմ կարճ ասել, դա ազգի դավաճանություն է»:

ՀԺ-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանն ասաց, որ բնականաբար զարմացած է, չէր սպասում, որ հայ իրականության մեջ նման մարդ կարող է գտնվել, որն այդ օրերին զինվորից հաց է խլել: «Զարմացա, բայց վստահ եմ՝ ինքն իր արժանի պատիժը կկրի»,- ասաց Ապրիլյանի հերոսը: Դավիթը ծառայել է Թալիշի զորամասերից մեկում, վստահեցնում է, որ դիրքերում եղած ժամանակ իրենց հասանելիք խտացրած կաթը ստացել են. «Որ օրը սննդակարգով մեզ ինչ հասնում էր՝ տալիս էին»:

Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ մեր նախորդ զրույցից հետո իր կյանքում շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր սույն թվականի փետրվարի 24-ին: Սակայն դժվարացավ ասել, թե երբ կամուսնանա: «Դեռ պետք է աշխատանք ճարեմ, ամուսնանալը կմնա երեւի մյուս տարի, հստակ չգիտեմ: Բայց այս պահին ոչ մի աշխատանք էլ չեմ կարող կատարել, որովհետեւ պետք է վիրահատվեմ, դրանից հետո նոր կկարողանամ»,- ասաց Դավիթը:

Դավիթ Գրիգորյանին մոտ ժամանակներս վիրահատելու են Երեւան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է. «Միայն ոտքերս են ցավում երբեմն, բայց դա էլ ոչ միշտ: Ամեն ամիս բուժզննում եմ անցնում: Գնում եմ, բժիշկս նայում է, հետ եմ գալիս»: Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ:

Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Այս պահին հայրիկի՝ իր համար գնած ավտոմեքենան է սարքում: Դավիթն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը: «Համակարգչային որեւէ աշխատանք էլ չէի ուզենա կատարել, համակարգչի առջեւ երկար մնալուց նյարդայնանում եմ»,- ասաց նա: 

Դավիթը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, դեռ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ նշանածը՝ Սոնան, դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել:

Տպել
18343 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ