ԳեոՊրոՄայնինգի նախաձեռնությամբ Սոթքի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան

Հանքարդյունաբերական ընկերությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային դիվերսիֆիկացված խումբը (GPM կամ Ընկերություն) մայիսի 22-ից մինչեւ հունիսի 19-ը Սոթքի հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար կազմակերպել էր անվճար բուժզննում։  

Հայ-կանադական «Maple Leafs» բժշկական կլինիկայի հետ համագործակցությամբ «ԳեոՊրոՄայնինգը» Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներին, որտեղ Ընկերությունն իրականացվում է հանքարդյունահանման աշխատանքները, հնարավորություն տվեց անվճար բուժզննում անցնել տեղի բուժամբուլատորիայում։

Ակցիայի շրջանակում բուժզննման հնարավորություն ստացան նաեւ հանքին մոտ գտնվող համայնքների բնակիչները։

Ընկերությունը մտադիր է դիտարկել նաեւ այն հնարավորությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, տրամադրվի դեղորայքային օգնություն։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ Գլխավոր էկոլոգ Անուշ Գեւորգյանը նշեց. «Հիվանդությունների դիագնոստիկայի անցկացման եւ խորհրդատվության տրամադրման շատ մեծ անհրաժեշտություն կար։ Հունիսի 19-ից հետո մենք կամփոփենք հետազոտությունների արդյունքները, իսկ ապագայում նաեւ կհետեւենք այն հիվանդների բուժման ընթացքին, որոնց հետազոտությունների արդյունքները այս կամ այն չափով նորմայից շեղված են եղել։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ Սոթքի հանքի աշխատանքի հետ կապված հիվանդություններ չեն հայտնաբերվել»։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու եւ այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում եւ Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ եւ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը եւ որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։ 

Տպել
7919 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը