Բացվող կծիկի արտաքին վտանգները. հետեւություններ նախորդ հեղափոխություններից

Քաղաքական հեղափոխություններից հետո տեղի ունեցող զարգացումները բխում են հեղափոխության տրամաբանությունից եւ արդարացված են դրա ընթացքում նախանշված սկզբունքներով: Բնական է՝ ցանկացած հեղափոխություն ծնվում է արդարության պահանջից, իսկ դրանում նաեւ սոցիալական լայն բաղադրիչի առկայության դեպքում հաղթանակից հետո սովորական է ընկալվում նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Այդպես էր Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը հաջորդած տեռորի շրջանում, որն ի վերջո հանգեցրեց նույն տեռորի ոճով դրա հեղինակների նկատմամբ հաշվեհարդարին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարբեր փուլերով անցած բռնաճնշումների ընթացքում, այդպես է եւ նոր շրջանի հեղաշրջումների եւ հեղափոխությունների ընթացքում՝ Պորտուգալիայից մինչեւ Հայաստան, 1974-ից մինչեւ 2018 թթ.: Հայկական հեղափոխությունը նոր է սկսում պատասխանատվության կանչել հնարավոր մեղավորներին, եւ այդ առումով կարող է օգտակար լինել հեղափոխական նախորդ փորձերից մի քանի օրինակների ուսումնասիրությունը՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ կարող են լինել մեր երկրում:

Պորտուգալիայի 1974 թ. հեղաշրջումը՝ Ապրիլյան կամ Մեխակների հեղափոխությունը, աչքի չընկավ խիստ ռեպրեսիվ գործողություններով: Ապրիլի 25-ի գիշերը ժողովրդավարության ջատագով մի խումբ զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեցին բռնապետ Անտոնիու դի Սալազարի հետեւորդներ վարչապետ Մարսելու Կաետանուն եւ նախագահ Ամերիկու Տոմաշը: Վերջիններիս, ինչպես նաեւ Սալազարի քաղաքական հետեւորդ Կոշտա Լեյտեին հեղափոխականներն ուղղակի վտարեցին Պորտուգալիայից: Իհարկե, եղան նաեւ բացահայտ քաղաքական ձերբակալություններ, որոնք սակայն կրում էին ժամանակավոր բնույթ. դատապարտվածների մեծ մասն ազատ արձակվեց 1976 թ. նոր սահմանադրություն ընդունելուց եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո: Այդուհանդերձ, քաղաքական ձերբակալությունները, որոնք տեղի էին ունենում երկրի ժողովրդավարացման ֆոնին, անիմաստ լարում էին առաջացնում, երկիրը գտնվում էր ցնցումների մեջ: 1974 թ. ապրիլից մեկ տարվա ընթացքում 7 կառավարություն փոխվեց: Պորտուգալական սցենարը ցույց է տալիս, որ քաղաքական հետապնդումները սրում են հասարակությունում առկա հակասությունները եւ հակասում հեղափոխության հայտարարված սկզբունքին: Այս վտանգը Հայաստանում, առնվազն այս պահի դրությամբ, բացակայում է:

Նախկին ԽՍՀՄ տարածքում պորտուգալական փորձը հաշվի չէին առել Ղրղզստանի 2005 թ. հեղափոխության հեղինակները: Սակայն 2005 թ. հեղափոխության սկզբունքների պարտությունը պայմանավորված էր հեղափոխության առաջնորդների երկակի մոտեցումներով: Միջինասիական այդ պետության նախագահ Ասկար Ակաեւը լքեց պաշտոնը միայն այն բանից հետո, երբ խորհրդարանը համաձայնվեց իր եւ իր ընտանիքի անդամների հանդեպ գործածել նախկին նախագահների անձեռնմխելիության օրենքը, որի շնորհիվ Ակաեւը խուսափեց քրեական պատասխանատվությունից եւ որը հնարավորություն տվեց նրան պահպանել պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած, կամ ըստ էության, թալանած սեփականության զգալի մասը: Շատ այլ պաշտոնյաների, սակայն, չհաջողվեց խուսափել պատասխանատվությունից եւ նրանք հայտնվեցին ճաղերի հետեւում:

2010 թ. կրկնված հեղափոխությունը նաեւ այս անհավասարության հետեւանքն էր: Ղրղզստանի նոր իշխանությունները նույն սխալը չկրկնեցին: 2005-ից 2010 թվականներին Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը Բելառուսում քաղաքական ապաստան էր ստացել, հեռակա կարգով դատապարտվեց 24 տարվա ազատազրկման: Տարբերություն չդրվեց նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ այլ պաշոնյաների միջեւ: Ղրղզստանի փորձը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատությունը հեղափոխության ընթացքում բերում է անկանխատեսելի զարգացումների՝ ընդհուպ մինչեւ նոր՝ ավելի դաժան հեղափոխություն: Հայկական հեղափոխությունը այս տեսանկյունից էլ, թերեւս, պաշտպանված է:

Նոր կառավարության արդարացի քայլերի, նոր ընդդիմության ինստիտուցիոնալ կեցվածքի եւ, իհարկե, հասարակության աչալրջության եւ հետեւողականության պայմաններում հայկական հեղափոխության վերջնական հաղթանակին սպառնացող ներքին վտանգները ձգտում են զրոյի: Խոսքը ոչ թե անձանց ու քաղաքական թիմերի մասին է, այլ հեղափոխության որդեգրած գաղափարների: Ինչ վերաբերվում է վտանգներին, ապա դրանք բացառապես արտաքին են:

Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար թալանի եւ ցեղասպանությունների մեջ է մեղադրում արցախյան պատերազմի երեւացող գործիչներին, այդ թվում՝ նրանց, ում հանդեպ հայ հասարակության շրջանում ձեւավորված տպավորությունը առնվազն հակասական է: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին լուրեր հայտնվել «Ֆիզուլիի շրջանը թալանած» եւ «ադրբեջանցի գերիների հանդեպ հատուկ դաժանությամբ աչքի ընկած» գեներալի ձերբակալության մասին:

Այս իրավիճակում զուգահեռներ կարելի է տանել հարավսլավական Բուլդոզերային հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների հետ: Դրանից հետո մի շարք գործիչներ, այդ թվում Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը, արտահանձնվեցին Հաագայի տրիբունալին: Այդ քայլը, որի ջատագով էր Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչը, դուր չեկավ հարավսլավական պատերազմներում «հատուկ դաժանությամբ աչքի ընկած» զինվորականներին, որոնց մարտական ընկերներից շատերին եւս հանձնել էին Հաագայի տրիբունալին: Ի վերջո դա բերեց վերոնշյալ զինվորականների եւ Զեմունի կլանի կողմից Զորան Ջինջիչի սպանությանը: Մեղավորներն, իհարկե, պատժվեցին, սակայն Ջինջիչի սպանությունը շեղեց Սերբիայի զարգացման ուղղությունը եւ լուրջ հարված հասցրեց ներքին կայունությանը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա առայժմ անհայտ է, թե ուր կտանի Մանվել Գրիգորյանից բացվող «կծիկը»: Վստահաբար կարելի է ասել միայն այն, որ անկախ նրանից, թե ինչ նոր բացահայտումների առիթ կհանդիսանա բացվող «կծիկը», թե ով եւ ինչում կմեղադրվի, թե ովքեր կպահանջեն մեղադրյալների արտահանձնումը միջազգային դատարաններին՝ չի կարելի հարցը հայկական տիրույթից հանել: Հեղափոխությունը սկսվել է որպես ներհայաստանյան գործընթաց եւ իր տրամաբանական ավարտին կարող է հասնել բացառապես որպես Հայաստանի ներքին հարց:

Տպել
3097 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը