Հիմա լավ է, բայց, եթե այսպես մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, դժգոհ կլինեմ. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ընդհանուր առմամբ, գոհ է ՀՀ 2018 թ. առաջնությունում հավաքականի անդամների ելույթներից: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Մասնագետն ասաց, որ մրցաշրջանի այս հատվածում այսպիսի մարզավիճակ ունենալն ու այսպես ելույթ ունենալը բավարար է:

«Գոհ եմ: Թերություններ շատ կան, որոնց վրա պետք է աշխատեն, այս պահին նորմալ է, բայց ոչ Եվրոպայի առաջնության համար: Եթե այնտեղ այսպես մասնակցեն, դժգոհ կլինեմ»,- ասաց նա:

Ալբերտ Ազարյանի գավաթի 12-րդ խաղարկության կարգավիճակ ունեցող ՀՀ առաջնության միակ անակնկալը կապված է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի հետ: Նժույգթափերում նա զիջեց առաջին հորիզոնականը: Նրանից առաջ անցավ Արթուր Դավթյանը:

«Հարությունը լավ չկատարեց իր վարժությունը: Նա լավ մարզավիճակում չէ: Նա տարիքով է, եւ այս պահին նրան պետք չէր լավ մարզավիճակում լինել, մեզ Եվրոպայի առաջնությունն է պետք: Պետք է հասցնի մինչեւ Եվրոպայի առաջնություն, դեռ ժամանակ կա»,- ասաց նա:

Հունիսի 11-15-ն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացած մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները հետեւյալն են.

Ազատ վարժություն
1. Արթուր Դավթյան
2. Վիգեն Խաչատրյան
3. Ժորա Սմբատյան
Նժույգաթափեր
1. Արթուր Դավթյան
2. Հարություն Մերդինյան
3. Ժորա Սմբատյան
Օղակներ
1. Վահագն Դավթյան
2. Արթուր Թովմասյան
3. Արթուր Դավթյան
Հենացատկ
1. Արթուր Դավթյան
2. Արսեն Գասպարյան
3. Վիգեն Խաչատրյան
Զուգափայտ
1. Արթուր Դավթյան
2. Էրիկ Բաղդասարյան
2. Վիգեն Խաչատրյան
Պտտաձող
1. Արթուր Դավթյան
2. Վիգեն Խաչատրյան
3. Ժորա Սմբատյան

Տպել
781 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին