Իրավապահները փնտրում են բերման ենթարկված ցուցարարին՝ նրան տուժող ճանաչելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, հիշյալ քրեական գործով քննություն է կատարվում 2018 թվականի ապրիլի 13-ից Երեւան քաղաքի փողոցներում եւ հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության եւ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների եւ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով:

Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաեւ համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:

Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պարզելու բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` նրան տուժող ճանաչելու եւ այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

Տեսագրության մեջ երեւացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Վ.Վաղարշյան 13ա կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
2361 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա