Մանրամասներ. «Արմավիայի» միակ բաժնետերը

20/06/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 17-ի համարում

Հայաստանի մի շարք ձեռնարկությունների սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որի ինքը գնել է «Արմավիայի» բաժնետոմսերի 68 տոկոսը եւ դարձել է այդ ընկերության միանձնյա սեփականատեր: Այդ բաժնետոմսերը պատկանում էին «Սիբիր» ավիաընկերությանը: «Արմավիայի» բաժնետոմսերից հրաժարվելու «Սիբիրի» քայլը Մ.Բաղդասարովը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Այժմ «Սիբիրը» փորձում է խոշոր ծրագրեր իրագործել Մերձբալթիկայում եւ Ռուսաստանում, ինչի համար նրանց գումար էր հարկավոր, այդ պատճառով էլ նրանք վաճառեցին իրենց բաժնետոմսերը: Մինչ այդ ես էի ցանկանում իմ 32 տոկոս բաժնետոմսերը վաճառել: Չի կարելի միանշանակ ասել, որ «Արմավիան» եկամտաբեր ավիաընկերություն է, բայց երկար մտածելուց հետո որոշեցինք, որ պետք է գնել բաժնետոմսերը»:

Հիշեցնենք, որ «Արմավիայի» բաժնետոմսերը «Սիբիրը» գնել էր դեռեւս 2002թ. վերջին: Իսկ մի քանի ամիս անց՝ 2003թ. մարտին, «Սիբիրի», «Արմավիայի» եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվեց եռակողմ պայմանագիր, որով հայկական փոխադրողի բացառիկ իրավունքները 10 տարի ժամկետով տրվեցին «Արմավիային», ինչի համար «Սիբիրը» պարտավորվել էր ՀՀ կառավարությանը վճարել 15 միլիոն դոլար: Ըստ Մ.Բաղդասարովի, «Սիբիրի» տնօրինությունը գոհ է մնացել անցած երկու տարիներին Հայաստանում ծավալած գործունեության արդյունքներից: Ի դեպ, դեռեւս 2002-ին երբ հայտնի դարձավ, որ «Սիբիրը» գնել է «Արմավիայի» բաժնետոմսերի մեծ մասը, փորձագետները պնդում էին, որ ռուսական ավիաընկերությունը Հայաստանում հաստատվելու մտադրությամբ չի եկել, այլ այստեղ եվրոպական եւ ամերիկյան արտադրության ինքնաթիռների շահագործման շուկան ուսումնասիրելու խնդիր ունի:

Այս տեսակետը հաստատեց նաեւ Մ.Բաղդասարովը` անդրադառնալով այն խնդրին, թե «Սիբիրին» ինչու էր անհրաժեշտ «Արմավիան», եւ ինչու այն ռուսական ընկերությունը ի վերջո վաճառեց: Ըստ Մ.Բաղդասարովի, «Արմավիայի» միջոցով ռուսական ավիաընկերությունը ցանկացել է արտասահմանյան արտադրության ինքնաթիռների շահագործման փորձ ձեռք բերել, ինչը կարելի է ասել, նրանց հաջողվել է անել: Իսկ վերը նշված փորձառությունն իրենց հայրենիքում ձեռք չբերելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ-ում արտասահմանյան ինքնաթիռ գնելու դեպքում ավիաընկերությունը պարտավոր է նրա արժեքի 40 տոկոսի չափով հարկ վճարել, այսինքն, մոտ 30 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռը գնորդ ավիաընկերության վրա կնստի 42 միլիոն դոլար:

Միխայիլ Բաղդասարովը չցանկացավ հրապարակել, թե «Արմավիայի» բաժնետոմսերի համար ինքը որքան գումար է վճարել, ասաց միայն, որ լրատվական գործակալությունների տարածած լուրերն այն մասին, թե իբր «Սիբիրն» այդ ճանապարհով 50 միլիոն դոլար է վաստակել, սխալ է: Մ.Բաղդասարովը նկատեց, որ այդ 50 միլիոնի լուրը պայմանավորված է ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված տեղեկությամբ, որտեղ նշված է եղել, որ «Սիբիրը» ընթացիկ տարում 50 մլն դոլարի եկամուտ կունենա իրեն պատկանող մի քանի փոքր ավիաընկերությունների վաճառքից, որոնց թվում է նաեւ «Արմավիան»:

«Ես կարող եմ ասել, որ «Արմավիայի» բաժնետոմսերի համար 50 միլիոնից մի քանի անգամ քիչ գումար եմ վճարել: Իսկ այդ անելու համար վարկեր ենք վերցրել ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական բանկերից»,- ասաց  Բաղդասարովը: Ի դեպ, «Արմավիայի» նոր սեփականատերից տեղեկացանք նաեւ, որ «Սիբիրի» սահմանած «Արմավիայի» չվերթների սակագները վերանայվելու են: Տվյալ դեպքում ամենահետաքրքիրը Երեւան-Մոսկվա թռիչքի սակագնի խնդիրն է: Այդ չվերթը մեծ պահանջարկ ունի, եւ դեպի Մոսկվա միակողմանի տոմսի արժեքը տատանվում է 200 դոլարի շուրջ: Գործող սակագները ուսումնասիրելուց հետո «Արմավիայի» նոր տնօրինությունը կորոշի՝ պահպանե՞լ դրանք, թե՞ որոշ դեպքերում իջեցնել:

Ըստ Մ. Բաղդասարովի, եթե իրենք որոշեն անգամ Երեւան-Մոսկվա չվերթի սակագինը էժանացնել, ապա այդ քայլը պետք է համաձայնեցնեն նաեւ այդ ուղղությամբ չվերթներ իրականացնող ռուսական «Սիբիր» եւ «Աերոֆլոտ» ավիաընկերությունների հետ, քանի որ Երեւան-Մոսկվա չվերթներ իրականացնող ավիաընկերությունները պահպանում են գնային քաղաքականության որոշակի հավասարակշռություն, որոնց պայմաններում սակագների միակողմանի իջեցումը մյուսների կողմից կարող է ընկալվել որպես մարտահրավեր` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ «Հայկական ավիաուղիները» սնանկ ճանաչվեցին եւ գույքը հանվեց վաճառքի` այդ  ընկերության պարտքերը մարելու համար, ՀԱՈւ-ի երեք «ԻԼ-86» ինքնաթիռներից մեկը տրվել էր Մ.Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիթեդ» ընկերությանը: Այդ ինքնաթիռն այսօր կվերադառնա Հայաստան եւ կիրականացնի Երեւան-Մոսկվա («Վնուկովո») չվերթներ: Ներկայումս «Արմավիան» շահագործում է նաեւ չորս հատ լիզինգով ձեռքբերված «A-320» ինքնաթիռ:  

Վահագն Հովակիմյան

Տպել
1270 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի